Сегодня 27 апреля, суббота ГлавнаяНовостиО проектеЛичный кабинетПомощьКонтакты Сделать стартовойКарта сайтаНаписать администрации
Поиск по сайту
 
Ваше мнение
Какой рейтинг вас больше интересует?
 
Проголосовало: 7272
Кнопка
BlogRider.ru - Каталог блогов Рунета
получить код
@дневники: mydorian - dorian
@дневники: mydorian - dorian
Голосов: 1
Адрес блога: http://diary.ru/~mydorian/
Добавлен: 2009-06-21 14:31:09 блограйдером Dorian
 
Թյոթեն բասթարդ

2009-10-16 05:19:30 (читать в оригинале)

Գլխիս մեջ էնքան ազատ տեղ կա, որ կարանք տարածքը վարձով տանք, օբյեկտ-մոբյեկտ դնեն: Ինքսինձադավադիտ, կարծես թե ոչ մի ծանր բան չանող, բայց հոգնած ու ստամոքսս ամեն տեսակ դեղատնային աղբով լցնելով ուղեղիս գործունեությունը խթանելու ցանկությունները հազիվ սաստելով՝ զոռով A կետից B կետ քարշ եմ տալիս գոյությունս, հաշիշամոլի պես մտածելով, թե ՈՒՐԴՈՒՑ կարելի ա քաշելու ուրիշ բան ճարել: Ու ես, երազանքներիս մեջ՝ ցեղական էշ, կամ բուքսիրի ԱՎՏՈ, որը միշտ էլ քաշելու բան ունի՝ դժվարանում եմ ինձ համապատասխանեցնել իդեալիս, ոչ այնքան մտածելով, որ դա պարզապես ձեթ ա, որքան ուղղակի տրամադրվածության, զահլա-հավեսի ու տոնուսի բացակայության պատճառով: Այնուամենայնիվ անհրաժեշտությունը, որը արդեն հազիվ եմ տարբերում բնական կարիքից, ստիպում, զոռում ու պապուս թվին տեսած սերիալի մեջի Սելեստայի պես ինքնամոռացության ենթարկված գիտակցությանս վրա հայ-հայ ա փսիխոտրոն զենք ա կիրառում, սեռական ոտնձգություն կատարելով նյարդերի քայքայումից հետո, որպես ամոթի թիքա տակը մնացած նեյրոններիս հանդեպ: Հաշվի առնելով ուղեղիս բացարձակ անտարբերությունը ներսումս տեղի ունեցող այդ ռեակցիաներին, թվում ա, թե դրա մնացորդի մոտ ոչ թե սովորական ԶԱՁԵՌԺԿԱ ա, այլ արդեն կլիմաքսի շրջան: Քիչ ա մնում հայելուց կախվածության մեջ ընկած, պոռտը բանգլադեշի շուկայում կտրած, մազերի որակին համապատասխան շամպուն ընտրող կոկետ ու ղզիկ եսս կաթվածի հասցնի էն մեկին, որը յանի թե խելքը գլխին մարդ ա ու պիտի գոնե մինիմալ ՕԳԳ ունենա: Վերջինս էլ, որ միշտ մտքերով հղի էր, մտքեր վիժողի կարգավիճակ ա ստանում առաջինի օյիններից ու թաթալաբազ, անոռուգլուխ, իրանուղայդա պահվածքից: Ու սաղ մնում ա կիսատ... Երանի՜, երանի թե Թոմ ու Ջերիի մեջի մուկը մեր տունը ապրեր, գլխիս հարդուկով խփեր, պոչիս թակարդ դներ, լեզուս փաթաթեր հացի մեջ, տար կծեի, կլավիատուրային 220 վոլտ միացներ բուրդս բիզ-բիզ կանգներ ու, վերջ ի վերջո, հարևան շանը քսի տար վրես, բադմինտոնի ռակետկով տար գանգիս, գլխիս լայնակալիբրանոց շիշկա աճեր... ինձ հասնում ա... բալքի մտքերս հավաքեի...

Թյոթեն բասթարդ

2009-10-16 05:16:37 (читать в оригинале)

Չփակել հոգին

2009-10-13 17:56:54 (читать в оригинале)

Բայց ինչ մազալու արարածներ ենք մենք՝ մարդիկ: Երբ մեկը վատություն ա անում, ասում ենք վատն ա, որ լավություն ա անում, սկսում ենք մտածել, թե ուզածն ինչ ա: Բոլորովին վերջերս մի մարդու հետ եմ ծանոթացել: Երևի չեմ չափազանցեցնի, եթե ասեմ, որ տարօրինակ մարդու: Համենայն դեպս, եթե մարդկանց՝ իմ տեսած օրինակներին չի համապատասխանում, ուրեմն տարօրինակ է: Եվ այս տարօրինակ մարդը սկսում է լավության լավության հետևից անել ինձ համար, բավական է կես բառ բերանիցս թռնի ու մնացած կեսն ինքն է ասում: Երեկ էլ այնպիսի բան առաջարկեց, էն որ ասում են ախպերն ախպոր համար չի անի, որ ընդհանրապես հոգեդրամապանակային շոկի մեջ էի: Ու չնայած հարբած էի, մինչև էսօր հիշում եմ: Նոր ընկերոջս հեռախոսով ասեցի, այ սենց բան ա ասել, միանգամից (բնական է;) հարցրեց, թե փոխարենն ինչ ա ուզում: Ու էստեղ... ամենատարօրինակը: Ոչ մի բան էլ չի ուզում: Դեռ մի բան էլ մեռնում ա կրկնելով, որ ոչ մի բան պետք չի իրեն:
Գրողը տանի, մի՞թե կան դեռ նման մարդիկ: Դե, փորձը ցույց է տալիս, որ նա խարդախ չի, որ հազիվ թե ինչ-որ ետին մտքով անի այս ամենը: Բայց մի տեսակ հավատալս էլ չի գալիս...
Ու ես մտածեցի: Դորիան, դու բազմաթիվ մարդկանց խորհրդով օգնում ես, ուղղություն ցույց տալիս, ի՞նչ խորհուրդ կտայիր այն տղային, ով այս իրավիճակը կպատմեր քեզ:
Ու միանգամից հասկացա պատասխանը:
Ես խորհուրդ կտայի ցրել կասկածների մշուշը ու հավատալ: Պատկերացնել, որ դու էլ կարող ես հեքիաթի մեջի տղան լինել, որին բարի կախարդ է հանդիպում, եսիմ, որը ջին է գտնում լամպի մեջից ու վստահել այդ կախարդին կամ ջինին, հավատալ, որ նա պարզապես բարի է: Ու եթե նա բարի դուրս չգա, տառապել մի փոքր, պոկել սեփական մազերը՝ միամիտ լինելու համար, անիծել էշ խասյաթը ու շարունակել ապրել: Չէ՞ որ սուտն ու տառապանքը, սերն ու լույսը, հավատն ու հուսալքվածությունը, սպասումն ու անհամբերությունը, ամեն հույզ ու զգացմունք տրված է ապրելու համար: Ու ինչ աղքատ կզգանք մենք մեզ, ինչ զրկված, երբ կյանքի ավարտին հիշենք անցյալը ու ասենք. «Գրո՜ղը տանի, ինձ չդավաճանեց ոչ ոք: Ես այդպես էլ չիմացա, թե ինչ է զգում դավաճանված մարդը»: Այդ պատճառով էլ երբեք չպիտի փակել հոգին...

Բլոգի PR

2009-10-09 19:43:54 (читать в оригинале)

Ինչպե՞ս հասնել նրան, որ ձեր բլոգն ունենա լիքը ընթերցող, ձեզ սկսեն ճանաչել ու մի լավ ԹԻԱՌվեք:
Էս հարցը շատ բլոգգերների ա հուզում ու շատ հաճախ էլ տալիս են ինձ:
Ինտերնետում շատ եմ հանդիպում վիճաբանությունների ու բանավեճերի, թե որն ա իսկական բլոգը ու ով իսկական բլոգեր: Հավանաբար գոյություն ունի բլոգինգի սահմանադրություն, որի մասին ես տեղյակ չեմ ու որը հիմք ընդունելով էլ բանավիճում են մեր հաստագլուխները:
Այնուամենայնիվ ասեմ, որ բլոգեր ա համարվում ցանկացած մարդ ով բլոգ ունի: Իսկ պոզով, պոչով, չաղ, թե չախկալ, էդ արդեն ճաշակի հարց ա, հնարավորությունների հարց: Այնուամենայնիվ հենց էդ չաղ կամ չախկալ լինելուց էլ հիմնականում որոշվում ա, թե քանի հոգի կկարդա քեզ, կդառնաս դեմք, թե չէ: Բնականաբար, եթե ձեր բլոգի բովանադակությունն ա «Միշոբեզկռիշո ջան, մեռնեմ դոշիդ՝ այսահարվես»,կամ «Ա՜խ էս կլիպը ոնց եմ սիրում» ու մի հատ յութուբի աբրանք կպցրած էդ գրառմանը, դա հազիվ թե մեկին հետաքրքրի, չնայած էդ կլիպը, կամ տվյալ Միշոբեզկռիշոյին սիրողները որ պատահաբար տեսնեն, տակը գրելու են «Աաաաայ, ես էլ եմ սիրում, ամա՜ն-ամա՜ն» ու լիքը քոմենթներ են հավաքվելու: Դա ոչ մի բան չի ասելու բլոգերի մասին ու ոչ մեկ հատուկ չի վերադառնա այդ բլոգ ինֆորմացիայի հետևից: Այնպես որ, եթե ուզում եք նորմալ բլոգ ունենալ, նախ և առաջ անհրաժեշտ ա նորմալ կոնտեքստ՝ ՕՐԻՆԱԿ: Երկրորդ կանոնը...

| Շարունակել կարդալ >

Բլոգի PR

2009-10-09 19:34:20 (читать в оригинале)

Страницы: 1 2 3 4 

Самый-самый блог
Блогер Рыбалка
Рыбалка
по среднему баллу (5.00) в категории «Спорт»

Загрузка...Загрузка...
BlogRider.ru не имеет отношения к публикуемым в записях блогов материалам. Все записи
взяты из открытых общедоступных источников и являются собственностью их авторов.