![]() ![]() ![]()
Какой рейтинг вас больше интересует?
|
![]()
Իմ սև սպիդը, ձեր վարդագույն տռուսիկը2009-11-02 13:31:54 (читать в оригинале)Ուղղակի մտքովս չէր անցնի, որ կան մարդիկ, ովքեր դեմ են... ուշադրություն՝ ՁԻԱՀ-ով հիվանդներին: Դե, իմ գենոկոդի մեջ չկար էլի էդ միտքն առաջացնող օղակ ու ուղղակի ապշեցի, նման բան լսելով: Լավ, հասկացանք, հետերոսեքսուալի համար դժվար ա համակերպվել նույնասեռականության մտքի հետ, նրան ինֆորմացիա ա պետք, նրան գո՜յնա ուղեղի իմպլանտանտ ա պետք, հասուն մտածողություն, առողջ դատողություն, ինչը ոչ բոլորն ունեն, բայց այ որ ինչ-որ մեկը վախենա ՁԻԱՀ-ով հիվանդներից, նրանց չհասկանա, նրանց ինչ-որ բանում մեղադրի: Դեռ «Աձխյատմանի» մեջ էի փորձել գրել ՁԻԱՀ-ի մասին: Հիմա եմ հասկանում, որ էնտեղ լա՜վ կիսատ եմ գրել ու շատ բան պիտի դեռ ասվի էդ թեմայով: ![]() Նենց որ վարակակիրներից խուսափելու փոխարեն, խուսափեք ամեն տեսակ քաք ու գոռեխ ներարկվելուց, խուսափեք ուրիշի ածելիից ու եսիմինչելիից օգտվելուց, պահպանեք հիգիենայի կանոնները, ձիշովի բոզերի մարդահամար ու մոնիտորինգ մի անցկացրեք, օգտագործեք պահպանակներ ու մեկ-մեկ նեղություն քաշեք կարդալ սրա նման պոստեր, որտեղից կիմանաք չիմացածը: ՁԻԱՀ վարակակիրներին ինչ-որ բանի մեջ մեղադրելուց առաջ էլ հիշեք, որ հիվանությունը փոխանցվում է նաև մայրական կաթի միջոցով, փոխանցվում է անգամ մեկ հոգու հետ սեռական կոնտակտի մեջ մտնելու դեպքում, արյան փոխներարկման, վարակված արյան հետ պատահական շփման հետևանքով: Այնպես որ անբարոյականի «տիտղոս» շնորհելուց առաջ՝ մտածեք: Մեղադրելը հեշտ է, հասկանալը՝ դժվար: Մի վախեցեք դժվարություններից: Ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ ինչ-որ բանով լավն են ՁԻԱՀ վարակակիրներից ու զգուշանում նրանցից: Ավելին՝ ես զգուշանում եմ հենց նման մարդկանցից, որոնք պատրաստ են ՁԻԱՀ պիտակը կպցնել ու լիկվիդացնել ցանկացածին: Կան մտքեր, որոնք հիմարության աստիճանի են հասնում ու անընդունելի են: Այդպիսի մի միտք էլ հենց ՁԻԱՀ վարակակրից վախենալն է, կամ նրան մեղադրելը: Հուսով եմ, որ նման մեղադրողի կյանքում չեմ հանդիպի, թե չէ մի լավ կապոեյրայի պրակտիկ պարապմունքներ կանեմ վրան: Հաստատ: Тэги: 1329, 1339, 1344, 1345, 1348, 1358, 1377, 1381, 1391, 1392, 1398, 1402, 1404, 1405, 1406, 1408, 1412, miav, pahpanak, serakan, sex, spid
|
![]() ![]()
Категория «Музыка»
Взлеты Топ 5
Падения Топ 5
![]()
Популярные за сутки
|
Загрузка...
![Загрузка... Загрузка...](/themes/1/i/loader/loader.gif)
BlogRider.ru не имеет отношения к публикуемым в записях блогов материалам. Все записи
взяты из открытых общедоступных источников и являются собственностью их авторов.
взяты из открытых общедоступных источников и являются собственностью их авторов.