Сегодня 26 февраля, среда ГлавнаяНовостиО проектеЛичный кабинетПомощьКонтакты Сделать стартовойКарта сайтаНаписать администрации
Поиск по сайту
 
Ваше мнение
Какой рейтинг вас больше интересует?
 
 
 
 
 
Проголосовало: 7278
Кнопка
BlogRider.ru - Каталог блогов Рунета
получить код
serzhsargsyan
serzhsargsyan
Голосов: 1
Адрес блога: http://serzhsargsyan.livejournal.com/
Добавлен: 2008-03-11 23:47:50 блограйдером Lurk
 

Կոռուպցիա

2008-03-26 19:37:54 (читать в оригинале)

Ես բազմաթիվ հարցեր եմ ստացել կոռուպցիայի վերաբերյալ, որոնք վերաբերում են հանրային կյանքի մի շարք ոլորտների: Այս երևույթը մեր հասարակությանը հուզող կարևորագույն հիմնախնդիրներից է: Կոռուպցիան այնպիսի հասարակական արատ է, որի դեմ պետք է պայքարել անընդհատ: Ճիշտ չի լինի ասել, որ մենք չենք պայքարում այս չարիքի դեմ: Գուցե այդ պայքարը այնքան էլ տեսանելի չի եղել մեր հասարակությանը: Հավատացնում եմ, որ ինչպես մնացած, այնպես էլ այս ոլորտում մեր գործունեությունը այսուհետ լինելու է առավել թափանցիկ:
Կոռուպցիայի դեմ մենք պայքարել ենք, պայքարում ենք և շարունակելու ենք անհաշտ պայքար մղել: Ես դա ապացուցել եմ իմ կենսագրությամբ, իմ աշխատանքով: Հիշեք, թե Հայաստանում, երբ են նման մեղադրանքով ձերբակալվել սովորաբար անձեռնմխելի համարվող պաշտոնյաներ:
Երբ ես ձեզանից քվե էի խնդրում, ես լավ հասկանում էի, որ այս հիմնախնդրի լուծման պատասխանատվությունը նույնպես վերցնում էի ինձ վրա: Իմ գործունեությամբ ես ապացուցել եմ, որ չկա խոստում, որը ես չեմ կատարել:
Կոռուպցիան շատ ավելի խորը երևույթ է, քան կաշառք տալ կամ վերցնելը: Իմ ցանկությունն է կառուցել արդար հասարակություն: Իսկ արդար հասարակությունն այն չէ, որտեղ կաշառք չեն տալիս, արդար հասարակությունն այն չէ, որտեղ կաշառք չեն վերցնում: Արդար հասարակությունն այն հասարակությունն է, որտեղ գործում է օրենքը, որտեղ օրենքի առաջ հավասար են բոլորը:
Գիտեք, թվում է, որ ամենահեշտ լուծումը կարող է լինել հետևյալը, ինչպես շատերն են առաջարկում. սկսել հետևել բոլոր պետական պաշտոնյաներին և անցած դարի 30-ականների արատավոր եղանակով վհուկների որս սկսել: Միգուցե այդ ճանապարհով հնարավոր է մի քանիսին բացահայտել, բայց դա կլիներ ընդհամենը, բժշկական լեզվով ասած, տեղային բուժում: Այս ախտի դեմ, սակայն, անհրաժեշտ է համալիր և հետևողական բուժում: Այս ախտն ունի երկու հարուցիչ. մեկը անպարկեշտ պաշտոնյան է, մյուսը` մեր այն քաղաքացին, ով իր րոպեական խնդիրը լուծելու նպատակով գործարքի մեջ է մտնում այդ պաշտոնյայի և իր խղճի հետ, այնուհետև ամենուր բարձրագոչում է երկրում տիրող կաշառակերության և կոռուպցիայի մասին: Այս արատավոր երևույթի դեմ պայքարի առաջին երեք քայլերն իմ կարծիքով հետևյալն են.
1.Մեր երկրի օրենսդրությունը պետք է լինի այնպիսին, որ պաշտոնյան իր հայեցողությամբ կամայական որոշումներ ընդունելու օրենսդրական հնարավորություն չունենա: Այսինքն, պետք է ոչ թե օրենք գրել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այլև մեր յուրաքանչյուր օրենք պետք է ունենա հակակոռուպցիոն տարր, պետք է առավելապես բացառի կոռուպցիոն ռիսկը:
2.Վարչարարության որակի բարելավում, որը ենթադրում է քաղաքացի-պաշտոնյա առավել քիչ շփում, քանի որ կոռուպցիոն ռիսկերն ավելի նկատելի են այն ոլորտներում, որտեղ քաղաքացիների ու պաշտոնյաների շփումն ավելի շատ է: Սրա ելքը նորագույն տեխնոլոգիաների լայն կիրառումն է կառավարման համակարգում, ինչը ևս նվազեցնում է սուբյեկտիվիզմը:
3.Խիստ վերահսկողություն պետական բոլոր կառույցների աշխատանքի նկատմամբ:
Որպեսզի այս երեք քայլերը առավել արդյունավետ լինեն, ես նաև ակնկալում եմ Ձեր աջակցությունը: Մենք միասնական ջանքերով մեր հասարակության իրավագիտակցությունը պետք է հասցնենք այն մակարդակին, որ առանց կաշառատվության չկա կաշառակերություն: Այստեղ կա նաև հոգեբանական գործոն: Մենք մեր քաղաքացու մեջ պետք է արմատավորենք այն միտքը, որ պետությունը նրա գործընկերն է և ոչ թե՝ թշնամին: Միևնույն ժամանակ մեր հասարակության գիտակցության մեջ պետք է սերմանենք նաև այն կարծիքը, որ կաշառակերությունը ոչ միայն անօրինականություն է, այլև անբարոյականություն:

Այս պատասխանին վերաբերող հարցերը տե'ս comment-ներում:



 


Самый-самый блог
Блогер ЖЖ все стерпит
ЖЖ все стерпит
по сумме баллов (758) в категории «Истории»


Загрузка...Загрузка...
BlogRider.ru не имеет отношения к публикуемым в записях блогов материалам. Все записи
взяты из открытых общедоступных источников и являются собственностью их авторов.