Последняя оставленная запись:
Արթուր Բաղդասարյանի հետ համագործակցության մասին
2008-03-26 22:12:53 (читать в оригинале)
Շատերին հետաքրքրում էր, թե ինչ սկզբունքների վրա է հիմնված մեր համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի հետ: Սովորաբար քաղաքական ուժը կամ քաղաքական գործիչը քվե է ստանում իր ներկայացրած ծրագրի համար: Մարդն ասում է, որ անելու է սա, սա, սա, ընտրեք ինձ: Ա. Բաղդասարյանը ներկայացրել է ծրագիր, որին քվեարկել է 270 հազար մարդ: Այդ մարդիկ իրենց ձայնը չեն տվել Ա. Բաղդասարյանին, որ նա մշտական պայքարի մեջ լինի իշխանությունների հետ, այլ նրա համար, որ լուծի իր առաջադրած խնդիրները:
Մենք առաջարկելով Ա. Բաղդասարյանին համագործակցել, չենք ասել՝ եկեք միացեք մեզ, այլ հնարավորություն ենք տվել լուծելու այն խնդիրները, որոնք ներկայացվել են նրա ծրագրում: Մեր նպատակն ու ծրագրերը համադրելի են, և սա է պատճառը, որ մենք Ա. Բաղդասարյանի կողմից ստացել ենք դրական արձագանք: Մեր գործունեությունը քննադատել է նաև ՀՅԴ-ն՝ երբեմն տեղին, երբեմն անտեղի, սակայն մենք շարունակում ենք աշխատել Դաշնակցության հետ: Սա հենց նոր քաղաքական մշակույթն է, որը ձևավորվում է Հայաստանում: Քաղաքական մշակույթ, որը նշանակում է՝ չմոռանալով ընդհանուր նպատակը, գտնել համագործակցության ընդհանուր եզրեր և միասնաբար լուծել առկա խմդիրները: Սրանից կշահի քաղաքացին:
Ցանկացած երկրում ընդդիմության նպատակը երկրի և հասարակության առաջ ծառացած խնդիրների լուծումն է: Ընդդիմությունը հայտարարում է, որ ինքն ավելի լավ կարող է լուծել այդ խնդիրները: Մենք էլ մեր կողմից հայտարարում ենք, որ պատրաստ ենք համագործակցության այդ խնդիրների լուծման հարցում: Սակայն կա նաև ընդդիմություն, որը ընդդիմություն է ընդդիմություն լինելու համար: Սա ևս տարբերակ է, սակայն իմ կարծիքով, ոչ հեռանկարային:
Ինչ վերաբերվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականին, ապա նախագահն արտահայտել էր անձնական կարծիք, անձնական դիրքորոշում, և ոչ թե անձի՝ տվյալ դեպքում Արթուր Բաղդասարյանի, այլ երևույթի նկատմամբ: Այլապես մեր իրավապահները ստիպված պիտի լինեին Արթուր Բաղդասարյանի գործողությունների վերաբերյալ քննություն կատարել:
Այս պատասխանին վերաբերող հարցերը տե'ս comment-ներում: