Պարտադիր պայման եմ համարում ամեն օր Վիքիփեդիայում մի քանի հոդված կարդալը, ձեզ էլ խորհուրդ եմ տալիս: Էսօր էլ պարզեցի, որ Ժաննա դ'Արկին մահապատժի ենթարկելուց մեղադրանք էին ներկայացրել նաև տղամարդու հագուստ հագնելու համար: Հին ժամանակներում դա, փաստորեն, մեղք էր համարվում և պատժվում էր օրենքով: Ակամայից ֆրանսիացի գրող Ժորժ Սանդին հիշեցի, որը նույնպես տղամարդու հագուստով էր ֆռֆռում ու Վիա Գրայի կյաժին՝ նրանց վերջին տեսահոլովակում: Լավ է, որ Ժաննա դ'Արկի վախտվա օրենքները հանել են, թե չէ ի՜նչ կորուստեր էինք տալու, ամա՜ն-ամա՜ն... «Արյանս քոփի-փեստ»-ի հետ չաթ էինք անում: Ասեցի, գիտե՞ս, ես տրանսվեստիտ եմ: