Какой рейтинг вас больше интересует?
|
Главная / Главные темы / Тэг «1385»

Ալֆա որձ 2009-11-11 11:26:33
... ;յար 1385;ու ... ;ում, 1385;ե որ ...
+ развернуть текст сохранённая копия
Մեր ազգն իմաստուն ազգ ա, բայց մի հատ անասուն խոսք ունի՝ ասում ա կինը բրդի պես ա, ինչքան չփխես, էնքան փափուկ կլինի: Ու, ցավոք սրտի նման քյարթու մտածելակերպը հորից-որդուն փոխանցվելով հասել ա մեր օրեր: Հայ իրականության մեջ կինը երկրորդ պլանի դերասանուհի ա: Իսկ գլխավոր դերում տղամարդն ա՝ իր ՇՏԱՄՊ դարձած կերպարով, որը Ժամանակը ստեղծել է ծաղրելու համար Բանականության գոյությունը: Չեմ հիշում, թե որտեղ եմ կարդացել «ալֆա որձ» արտահայտությունը: Այ հենց հայ տղամարդկանց մեծամասնությունը իրենց ալֆա որձ են երևակայում: Ովքեր էլ չեն երևակայում, դեռ ուշ չի: Եվ այսպես՝ «ալֆա որձ» լինելու կանոնները. ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Тэги: 1377, 1378, 1380, 1382, 1385, 1387, 1394, 1396, 1397, 1404, 1407, 1408, 1412, qyart, rabiz, txamard
Շագանակագույն գերբերաների օրը 2009-11-11 04:57:47
... #ff0000;"> Ե1385;ե ին ... ; սա, 1385;եև հ ...
+ развернуть текст сохранённая копия
Նոյեմբերի 25-ը կնոջ հանդեպ կիրառվող բռնության դեմ պայքարի միջազգային օրն է: Կաշխատեմ մինչ այդ օրը մի քանի անգամ անդրադառնալ խնդրին, իսկ մինչ այդ... Եթե ինչ-որ տեղ տեսնեք շագանակագույն գերբերա՝ չզարմանաք: Այն նոյեմբերի 25-ի կապակցությամբ կազմակերպվող «Կապտուկներ հոգուն» ներկայացման խորհրդանիշն է: Ծաղիկը խորհրդանշում է կնոջը, իսկ նրա գորշ գույնը՝ տառապանքը: Ներկայացումը ոչ միայն լավ բարեգործական ակցիա է, այլ նաև նոր ոճ հայ թատրոնում, նոր խոսք, որը Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի ուսանողների կողմից ասվում է զարմանալի պրոֆեսսիոնալիզմով ու առանց ավելորդ ճոխությունների: Երկու օր է, ինչ մի փոքր զբաղվում եմ (ենք այդ ներկայացման PR-ով ու այն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մոտ: Անգամ մտավախություն կա, որ ոչ բոլոր ցանկացողներին են ի վիճակի լինելու տեղավորել դահլիճում ու, կարծում եմ, կազմակերպիչները պիտի լրջորեն մտածեն այն ևս մեկ անգամ բեմադրելու մասին, կամ, ավելի ճիշտ, ևս երկու: Արդյո՞ք ներկա կլինեմ այնտեղ ես: ԱՅՈ: Այո, քանի որ կարևորում եմ հիմնահարցը, կարևորում եմ ասելիքը ու նաև գտնում եմ, որ սա, թեև հանդիսանում է ուսանողական նախագիծ, մեր թատրոնի ապագայի սկիզբն է: Ճիշտ եմ թե ոչ, կիմանանք, երբ ամիսներ անց տեսնենք ոճային կրկնօրինակումները, որոնք, համոզված եմ, լինելու են ոչ միայն սկսնակների, այլ նաև պրոֆեսիոնալ համարվողների մոտ: Եվ այսպես՝ հանդիպման վայրը Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն (որն, ի դեպ, կրում է Հովհաննես Թումանյանի անունը :Ճ ), հանդիպման օրը՝ 25-ը նոյեմբերի, ժամը՝ 19:00: «Կանանց իրավունքների կենտրոնի» ու «Բաց հասարակության ինստիտուտի» հովանավորությամբ՝ «Կապտուկներ հոգուն»: Մուտքն ազատ է:Ներկայացման պաշտոնական էջը՝ http://kaptuknerhogun.wordpress.com
Тэги: 1377, 1378, 1379, 1381, 1385, 1387, 1391, 1392, 1396, 1397, 1398, 1400, 1402, 1404, 1407, 1408, 1409, 1410, brnutyun, hogun, kaptukner, kin, tatron
Պսեվդոսեքսոլոգը 2009-10-30 03:31:37
... ;ի ըն1385;երց ... ;սու1385;յամ ...
+ развернуть текст сохранённая копия
Այս պոստի ընթերցումը ռեալ վտանգ է ներկայացնում ձեր և ձեր մտերիմների համար: Համենայն դեպս այդպես է կարծում սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Հեռուստատեսությամբ և մամուլով տարածված ապատեղեկատվության, «մեկանգամյա» նույնասեռական կապերի ու Պաուլո Կոելյոյի սեքսուալ էքսպերիմենտների մասին կարդա ԱՅՍՏԵՂ
Тэги: 1377, 1378, 1379, 1381, 1385, 1387, 1388, 1391, 1392, 1394, 1396, 1397, 1398, 1399, 1400, 1402, 1404, 1405, 1408, 1410, 1412, coelho, hogeban, koxmnoroshum, paulo, porno, serakan, sex
Բռատիս փարթին ուտեք 2009-10-18 04:39:28
... ;ար1385;ի-1385;ափ ... ;ն 1385;ափ1385;փո ...
+ развернуть текст сохранённая копия
ԲՌԱՏիս հետ իրա ամերիկական փարթիներից էինք մի քիչ առաջ խոսում ու իմ կոմպլեքսներից: Ես էլ, քանի որ թեմա չունեի գրելու ասեցի հենց դրա մասին էլ գրեմ: Մ ենակ փարթի բառի վրա ինձ արդեն բացում ա: Փարթի-թափի դրանց, մտքովս անցնում ա: Չեմ հասկանում, թե էս մեր ազգակիցները ինչ են ուզում էդ փարթի բառից: Դե, ԲՌԱՏն ինձ բացատրեց, որ էնտեղ մի տեղ՝ Օկլահոմայում (Օկլահոմա ասեմ՝ Ամերիկա հասկացեք, իրականում Օկլահոմա չի, ուղղակի հնչում ա , երբ միասին կինո են նայում՝ մուվի-փարթի ա, երբ խմում եմ, եսիմ ինչ փարթի ա: Ու իմ մտքով վռազ անցավ, թե էս մեր չտես հայրենակիցները ինչ հավեսով կբռնաբարեն մեր բոլոր հավաքույթները ու միջոցառումները: «Վիպուսկնոյը»՝ Վերջին Զանգի փարթի, Զատիկը՝ Քրիստոսի փարթի, Ամանորը՝ Ձմեռ Պապու փարթի, գնանք «կաֆե» կոֆեի փարթիի, դասամիջոցին՝ բուֆետում «սասիսկիով» հացի փարթի... այ, մոռացա, ՀՈԹ ԴՈԳԻ փարթի... Մի խոսքով էդ համընդհանուր փարթիներից մոտս ալերգիա ա առջանում: Երևի էդ փարթի կազմակերպողներն էլ, իմ պես, բառի բացատրությունը թամամ չգիտեն: Ջայնամ, կարևորը որ երեկույթ չի, կամ հավաքույթ, մի իսկակա՜ն հզո՜ր փարթի ա: Կներեք, բայց էն որ քյարթերն ասում են. «փարթիս ցույց տամ, ուշքդ գնա», էդ պահերն ա: Ես մենակ, որ փարթին լսում եմ, արդեն ուզում եմ «դրայվ», «բեյբի», «բիքուլ» ու «սոնայս» արտահայտություններիցս հրաժարվեմ: Տենց էլ որոշել եմ: Ախր ինչների՞ս են պետք էդ բառերը, եթե մենք մերն ունենք: Չունենք էլ՝ կհորինենք: Սրանից հետո «բեյբիի» փոխարեն «ծիտս»-ն եմ օգտագործելու, այ մարդ, կամ քի՞չ են՝ «մուկիկ», «փիսիկ», «կյանքիկ»... Ի՞նչ բեյբի... Հա՜, իմ «Օո՜ւ, յե, բեյբի»-ից դժվար կլինի հրաժարվել, բայց դե... ուրիշ բան կհորինենք: «Բիքուլն» ու «սոնայսն» էլ փառք ու պատիվ մեր ժարգոնին՝ դզող, վերջ, մահ, մռու, բարութ, սպանիչ: Արյա հարուստ լեզու ունենք, էլի :Ճ Մնում ա «դրայվին» փոխարինող հորինենք... Ո՞վ հարմար տարբերակ ունի, իմ մտքին բան չի գալիս: Մի խոսքով էսօրվանից որքան հնարավոր ա, ոչ ենք ասում օտրալեզու բառերին: Տեսա՞ք, ռուսերեններն էլ արդեն չակերթների մեջ գրեցի: Մենակ ԲՌԱՏ բառը չեմ տա ոչ մեկին... Ախր էդի մի ամբողջ գաղափար ա, էլի, մի խոսքով՝ հասկացողն հասկացավ: Ախպերը էնքան թափթփուկներ են ասում, որ ասելս չի գալիս, եղբայրը քահանաները թող ասեն... տակը ԲՌԱՏ-ն ա մնում: Արյա՜ «արյունիս քոփի փեստ» մեռնեմ ջիգյարիդ, լօօօլ :Ճ Էս էլ օն-լայն ԲՌԱՏ-ներին կարելի ա ասել: Մի խոսքով ինձ ավելի լավը դարձնելու ծրագրի շրջանակներում կայացնում եմ օտարալեզու բառերից հրաժարվելու որոշում, որը, համոզված եմ, կընդունվի միաձայն իմ ընկերների ու ընթերցողների կողմից: Նախորոք ասեմ, որ ժարգոնից, կամ խոսակցականից չեմ հրաժարվելու ու չփորձեք համոզել: Ու քանի որ կենացները սենց քաղցրացան, մի հատ էլ նոր ոճում հիշատակեմ չուզողներին՝ ԲՌԱՏԻՍ ՓԱՐԹԻՆ ՈՒՏԵՔ:
Тэги: 1377, 1378, 1380, 1381, 1382, 1385, 1387, 1391, 1394, 1397, 1400, 1404, 1407, 1408, 1411, 1414, baby, brat, dzox, kaif, party
Главная / Главные темы / Тэг «1385»
|
Взлеты Топ 5
Падения Топ 5
|