Какой рейтинг вас больше интересует?
|
Главная / Главные темы / Тэг «1389»
Սպամս գաղտնի թող մնա 2009-10-19 19:20:35
... ;րով, 1389;մել ...
+ развернуть текст сохранённая копия
1. «Մեծացրեք ձեր առնանդամը 10 սանտիմետրով, խմելով մեր առաջարկած հաբերը: Աղջիկները սիրում են մեծ առնանդամներ», 2. «Հերի՞ք չի կոմպլեքսավորվեք ավելորդ քաշի պատճառով, այդ հարցը լուծում ունի, եկեք մեր շեյփինգներին», 3. «Դեռ չե՞ս պարզել սեռական կողմնորոշումդ, պարզիր այս թեստի միջոցով. ՍԵՂՄԻՐ», 4. «Կրծքերն հնարավոր է մեծացնել առանց վիրահատության, կարդա մանրամասն ԱՅՍՏԵՂ»,
»»» ԱՅՍՏԵՂ «««
Тэги: 1330, 1340, 1377, 1379, 1380, 1381, 1387, 1389, 1390, 1391, 1392, 1396, 1397, 1398, 1399, 1400, 1402, 1404, 1405, 1407, 1408, 1410, 1412, arnandam, ashxatanq, beeline, gumar, krsqer, spam
Մեղավորս 2009-10-17 06:54:17
... 1409;ի, - 1389;նդի ... են 1389;աղ 1389;աղ ...
+ развернуть текст сохранённая копия
Իմ սաղ մելանխոլիայի ու գորշության մեղավոր, ես քեզ սիրում եմ...Երևի ինչքան տխուր միտք ունեմ, քո պատճառով եմ արտահայտել, բայց մեկ ա շնորհակալ եմ, որ դու արձանի պես ես: Որ պատվանդանի վրա ես ու ես քեզ չեմ հասնում, բայց պատմություն ունես, որից փորձ եմ վերցնում: Էսօր էլ Լինկոլնն էիր: Գիտե՞ք թե ինչ էր անում Աբրահամ Լինկոլնը: Երբ նա մեկի վրա բարկանում էր, կամ ինչ-որ նամակ էր գրում, ասում են, որ մինչև ուղարկելը կամ խոսելը, սպասում էր որոշ ժամանակ: Ու, եթե չփոշմաներ, նոր ասում էր ասելիքը, կամ ուղարկում նամակը: Ես էս պոստը երկրորդ անգամ եմ գրում: Առավոտվա յոթն ա արդեն: Ու «մեղավորիս» զանգելուց հետո 6 ժամ ա անցել: 6 ժամ, որը հերիք էր հասկանալու համար, որ ես սխալ էի, ես շտապում էի, ես դեռ ջահել եմ ու հիմարիկ: Հա, նա անցյալում ա արդեն, բայց չգիտես ինչի, երբ զանգում ու ականջին եմ նստում, նենց ա սկսում խոսել, ասես սև կատուներ չեն անցել ու փորձում ա առաջվա պես ղեկավարել ինձ: Դժգոհում եմ նրանից, բայց եթե չլիներ, եթե ինքնասիրությունս ճխլել-անցնելու արվեստին չտիրապետեր, ես հիմա էնքան սխալներ էի գործելու, որ էլ չասելու: Ես սիրում եմ իրան ենթարկվել, քանի որ գիտեմ՝ ճիշտ ա: Էսօր երկու խորհրդով օգնեց ու հասցրեց բութ ուղեղիս որոշ ՃՇՏԵՐ: 1. Արգելեց գնալ վաղվա ցուցահանդեսին, թեկուզ և ես պատրաստվում էի:«Ինչի՞դ ա պետք, - ասեց - քանի՜ ցուցահանդես ես գնացել, տե՞նց բաներ ես տեսել: Էս մեկը մեր տեսած ցուցահանդեսներին հաստատ զիջում ա, դու էլ գիտես: Ու վտանգավոր ա գնալ հենց էս մեկին: Արդեն երկու մինուս: Ուշադրության պակաս էլ, կարծեմ, չունես: Քեզ մենակ հետաքրքրությունն ա էնտեղ տանում ու դրայվը, որ բոլորին կճանաչես, իսկ նրանք քեզ՝ ոչ: Բայց թքել եմ էն դրայվի վրա, որը պիտի գետնով տա այն, ինչին երկար ժամանակ ձգտել եմ: Չդառնաս էն քո չսիրած «սեքսի մեռած չաթոներ» պես: Չթողնես, որ ոչ մի ցանկություն կուլ տա արժեքներդ»: 2. Արգելեց թույլ տալ ինչ-որ մեկին խառնվել իմ կյանք, կամ ինձ խառնել իր կյանքին, եթե դա երկրորդ պլանի է: Պատմում եմ: Մի աղջկա հետ խնդիր էր եղել: Նրա ընկերոջ մասին նրա իսկ էջում բացասական բան էի գրել: Վերջինս էլ կարդացել էր ու վիճել հետը: Ու հիմա այդ աղջիկը, որը ունի իմ հեռախոսահամարը, պնդում է խոսել իր ընկերոջ հետ: «Հա, - ասեցի, - խնդիր չկա»: Հետո զանգեցի «մեղավորիս»: «Միամի՜տ, - ասեց, - չե՞ս հասկանում, որ գլխիդ ուզում են խաղ խաղալ: Քո պատմածից էն հասկացա, որ էդ սաղ սարքովի էր ու քո ու նրա ընկերոջ խոսակցությունն էլ կամ անձնական զվարճանքի համար է լինելու, կամ էլ ինչ-որ հրապարակային բանի: Էդ ո՞ր մի ընկերն ա լքում ընկերուհուն ինչ-որ ֆիկտիվ պերսոնաժի ասածի պատճառով, եթե ընկերուհու կողմից նրա հասցեին բան չի ասվել: Էդ ի՞նչ խաղեր են»:Պատմեցի համարս աղջկա մոտ ընկնելու մասին ու որ որոշակի անհամաձայնություններ եմ գտնում էս պատմության մեջ:«Մենակ հիշի, թե ով ես դու ու ով են իրանք ու կհասկանաս, որ նման բաներ մեկ անգամ չեն լինելու հետդ: Հլը քանի հոգի ա սենց խաղեր տալու, հլը քանի հոգի ա փորձելու գայթակղել, գութդ շարժել, լարերիդ նվագել, որ մի բան բռնցնի: ՊԱՐԶԱՊԵՍ ԻԳՆՈՐ ԱՐԱ: Ոչի՜նչ, որ մեկի տունը քո պատճառով կքանդվի, ոչի՜նչ, որ մեկը հանուն քեզ ինքնասպան կլինի, քանի դեռ դու թաքուն ես, հիշի, որ սաղ սուտ ա: Ու քանի դեռ ոչ մի սխալ բան չես արել ՍԻԿՏԻՐ ԱՐԱ սաղ էն մարդկանց, ով կփորձի մեղադրել: Առխային հրաժարվի ցանկացած մեկից, ով կփորձի խառնվել քո կյանքին ու դու էլ ոչ մեկի կյանքին մի խառնվի»: «Մեղավորս», ես գիտեմ, որ դու թքած ունես իմ էս գրածների, խզբզածների վրա: Բայց մեկ ա ուզում եմ ասել, որ ես քեզ շատ եմ սիրում, մի տեսակ որդիական սիրով: Մենակ երբ ինչ-որ բան պետք ա լինում, նոր եմ քեզ հիշում, բայց էդ նրանից ա, որ քեզ ավելի լավն եմ համարում, քան ինքս եմ: Ուղղակի մերսի, որ սաղ արածներիցս հետո թքած չունես վրաս: Չես կարդում, բայց թող էս կարդացողների սրտերը մի քիչ լույս լցվի քո հանդեպ, տիեզերքը տեսնի էդ լույսը ու քեզ հատուցի... Ապրես ուժի համար, կորովի համար, խելամտության ու ինքնատիրապետման համար, որ հեռարձակում ես ինձ: Կես կըլնեի առանց քեզ...
Тэги: 1377, 1379, 1380, 1381, 1382, 1389, 1392, 1394, 1396, 1398, 1400, 1405, 1406, 1408, 1409, 1410, cucahandes, khorurd, meghavor, zang
Չփակել հոգին 2009-10-13 17:56:54
... են ա 1389;պեր ... 1377; 1389;արդա 1389; ...
+ развернуть текст сохранённая копия
Բայց ինչ մազալու արարածներ ենք մենք՝ մարդիկ: Երբ մեկը վատություն ա անում, ասում ենք վատն ա, որ լավություն ա անում, սկսում ենք մտածել, թե ուզածն ինչ ա: Բոլորովին վերջերս մի մարդու հետ եմ ծանոթացել: Երևի չեմ չափազանցեցնի, եթե ասեմ, որ տարօրինակ մարդու: Համենայն դեպս, եթե մարդկանց՝ իմ տեսած օրինակներին չի համապատասխանում, ուրեմն տարօրինակ է: Եվ այս տարօրինակ մարդը սկսում է լավության լավության հետևից անել ինձ համար, բավական է կես բառ բերանիցս թռնի ու մնացած կեսն ինքն է ասում: Երեկ էլ այնպիսի բան առաջարկեց, էն որ ասում են ախպերն ախպոր համար չի անի, որ ընդհանրապես հոգեդրամապանակային շոկի մեջ էի: Ու չնայած հարբած էի, մինչև էսօր հիշում եմ: Նոր ընկերոջս հեռախոսով ասեցի, այ սենց բան ա ասել, միանգամից (բնական է հարցրեց, թե փոխարենն ինչ ա ուզում: Ու էստեղ... ամենատարօրինակը: Ոչ մի բան էլ չի ուզում: Դեռ մի բան էլ մեռնում ա կրկնելով, որ ոչ մի բան պետք չի իրեն: Գրողը տանի, մի՞թե կան դեռ նման մարդիկ: Դե, փորձը ցույց է տալիս, որ նա խարդախ չի, որ հազիվ թե ինչ-որ ետին մտքով անի այս ամենը: Բայց մի տեսակ հավատալս էլ չի գալիս...Ու ես մտածեցի: Դորիան, դու բազմաթիվ մարդկանց խորհրդով օգնում ես, ուղղություն ցույց տալիս, ի՞նչ խորհուրդ կտայիր այն տղային, ով այս իրավիճակը կպատմեր քեզ:Ու միանգամից հասկացա պատասխանը:Ես խորհուրդ կտայի ցրել կասկածների մշուշը ու հավատալ: Պատկերացնել, որ դու էլ կարող ես հեքիաթի մեջի տղան լինել, որին բարի կախարդ է հանդիպում, եսիմ, որը ջին է գտնում լամպի մեջից ու վստահել այդ կախարդին կամ ջինին, հավատալ, որ նա պարզապես բարի է: Ու եթե նա բարի դուրս չգա, տառապել մի փոքր, պոկել սեփական մազերը՝ միամիտ լինելու համար, անիծել էշ խասյաթը ու շարունակել ապրել: Չէ՞ որ սուտն ու տառապանքը, սերն ու լույսը, հավատն ու հուսալքվածությունը, սպասումն ու անհամբերությունը, ամեն հույզ ու զգացմունք տրված է ապրելու համար: Ու ինչ աղքատ կզգանք մենք մեզ, ինչ զրկված, երբ կյանքի ավարտին հիշենք անցյալը ու ասենք. «Գրո՜ղը տանի, ինձ չդավաճանեց ոչ ոք: Ես այդպես էլ չիմացա, թե ինչ է զգում դավաճանված մարդը»: Այդ պատճառով էլ երբեք չպիտի փակել հոգին...
Тэги: 1377, 1379, 1380, 1387, 1389, 1391, 1392, 1396, 1400, 1406, 1407, 1408, havat, hogi, mag
Главная / Главные темы / Тэг «1389»
|
Взлеты Топ 5
Падения Топ 5
|