Какой рейтинг вас больше интересует?
|
Главная / Главные темы / Тэг «1392»
Չփակել հոգին 2009-10-13 17:56:54
... 1380;ու 1392;ետ ե ... ;ի, որ 1392;ազի ...
+ развернуть текст сохранённая копия
Բայց ինչ մազալու արարածներ ենք մենք՝ մարդիկ: Երբ մեկը վատություն ա անում, ասում ենք վատն ա, որ լավություն ա անում, սկսում ենք մտածել, թե ուզածն ինչ ա: Բոլորովին վերջերս մի մարդու հետ եմ ծանոթացել: Երևի չեմ չափազանցեցնի, եթե ասեմ, որ տարօրինակ մարդու: Համենայն դեպս, եթե մարդկանց՝ իմ տեսած օրինակներին չի համապատասխանում, ուրեմն տարօրինակ է: Եվ այս տարօրինակ մարդը սկսում է լավության լավության հետևից անել ինձ համար, բավական է կես բառ բերանիցս թռնի ու մնացած կեսն ինքն է ասում: Երեկ էլ այնպիսի բան առաջարկեց, էն որ ասում են ախպերն ախպոր համար չի անի, որ ընդհանրապես հոգեդրամապանակային շոկի մեջ էի: Ու չնայած հարբած էի, մինչև էսօր հիշում եմ: Նոր ընկերոջս հեռախոսով ասեցի, այ սենց բան ա ասել, միանգամից (բնական է հարցրեց, թե փոխարենն ինչ ա ուզում: Ու էստեղ... ամենատարօրինակը: Ոչ մի բան էլ չի ուզում: Դեռ մի բան էլ մեռնում ա կրկնելով, որ ոչ մի բան պետք չի իրեն: Գրողը տանի, մի՞թե կան դեռ նման մարդիկ: Դե, փորձը ցույց է տալիս, որ նա խարդախ չի, որ հազիվ թե ինչ-որ ետին մտքով անի այս ամենը: Բայց մի տեսակ հավատալս էլ չի գալիս...Ու ես մտածեցի: Դորիան, դու բազմաթիվ մարդկանց խորհրդով օգնում ես, ուղղություն ցույց տալիս, ի՞նչ խորհուրդ կտայիր այն տղային, ով այս իրավիճակը կպատմեր քեզ:Ու միանգամից հասկացա պատասխանը:Ես խորհուրդ կտայի ցրել կասկածների մշուշը ու հավատալ: Պատկերացնել, որ դու էլ կարող ես հեքիաթի մեջի տղան լինել, որին բարի կախարդ է հանդիպում, եսիմ, որը ջին է գտնում լամպի մեջից ու վստահել այդ կախարդին կամ ջինին, հավատալ, որ նա պարզապես բարի է: Ու եթե նա բարի դուրս չգա, տառապել մի փոքր, պոկել սեփական մազերը՝ միամիտ լինելու համար, անիծել էշ խասյաթը ու շարունակել ապրել: Չէ՞ որ սուտն ու տառապանքը, սերն ու լույսը, հավատն ու հուսալքվածությունը, սպասումն ու անհամբերությունը, ամեն հույզ ու զգացմունք տրված է ապրելու համար: Ու ինչ աղքատ կզգանք մենք մեզ, ինչ զրկված, երբ կյանքի ավարտին հիշենք անցյալը ու ասենք. «Գրո՜ղը տանի, ինձ չդավաճանեց ոչ ոք: Ես այդպես էլ չիմացա, թե ինչ է զգում դավաճանված մարդը»: Այդ պատճառով էլ երբեք չպիտի փակել հոգին...
Тэги: 1377, 1379, 1380, 1387, 1389, 1391, 1392, 1396, 1400, 1406, 1407, 1408, havat, hogi, mag
Главная / Главные темы / Тэг «1392»
|
Взлеты Топ 5
Падения Топ 5
|