Какой рейтинг вас больше интересует?
|
Главная / Главные темы / Тэг «1397»
Կանաչ, կապույտ PR-ս «հագել» եմ 2009-11-20 13:11:19
... 1407;: Բա 1397;ց չե ... էլ ա 1397;դ ոլ ...
+ развернуть текст сохранённая копия
Ո՞վ չի ուզում PR-վել: Տո հիմա էդ երկու տառն էնքան պոպուլյար ա դարձել, որ ամեն ապուշ իր ոչ ու բարով կորյերան ուզում ա դրա շնորհիվ սկսել: Իհարկե քչերին է տրված հասկանալ, որ էդ երկու տառի գաղտնիքը հենց նրանց ուղղակի նշանակության մեջ ա, ոչ թե տարատեսակ կանոնների ու շուստրավատ լինելու: Ուղղակի՝ կապ հասարակության հետ: Բայց չեմ պատրաստվում ոչ մեկին PR դասընթացներ տալ: Թեկուզ լավ կարդացած եմ էդ թեմայով, ինձ ամենևին էլ այդ ոլորտի մասնագետ չեմ համարում ու փորձով կիսվելու իրավունք ինձ չեմ վերապահում: Ուզում եմ մեր սուտի փիառշիկների մասին խոսել:
ԱՍԱ ՏԵՆԱՄ, ԻՆՉ ԵՍ ԱՍՈՒՄ »»»
Тэги: 1377, 1380, 1382, 1387, 1391, 1397, 1398, 1400, 1401, 1402, 1407, 1410, kanach, kapuit, pizdit
Ալֆա որձ 2009-11-11 11:26:33
... 1385; 1397;ան գո 1397; ... 1400;ւթ 1397;ո ...
+ развернуть текст сохранённая копия
Մեր ազգն իմաստուն ազգ ա, բայց մի հատ անասուն խոսք ունի՝ ասում ա կինը բրդի պես ա, ինչքան չփխես, էնքան փափուկ կլինի: Ու, ցավոք սրտի նման քյարթու մտածելակերպը հորից-որդուն փոխանցվելով հասել ա մեր օրեր: Հայ իրականության մեջ կինը երկրորդ պլանի դերասանուհի ա: Իսկ գլխավոր դերում տղամարդն ա՝ իր ՇՏԱՄՊ դարձած կերպարով, որը Ժամանակը ստեղծել է ծաղրելու համար Բանականության գոյությունը: Չեմ հիշում, թե որտեղ եմ կարդացել «ալֆա որձ» արտահայտությունը: Այ հենց հայ տղամարդկանց մեծամասնությունը իրենց ալֆա որձ են երևակայում: Ովքեր էլ չեն երևակայում, դեռ ուշ չի: Եվ այսպես՝ «ալֆա որձ» լինելու կանոնները. ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Тэги: 1377, 1378, 1380, 1382, 1385, 1387, 1394, 1396, 1397, 1404, 1407, 1408, 1412, qyart, rabiz, txamard
Շագանակագույն գերբերաների օրը 2009-11-11 04:57:47
... #ff0000;"> Ա1397;ն նո ... strong> Ա1397;ո, ք ...
+ развернуть текст сохранённая копия
Նոյեմբերի 25-ը կնոջ հանդեպ կիրառվող բռնության դեմ պայքարի միջազգային օրն է: Կաշխատեմ մինչ այդ օրը մի քանի անգամ անդրադառնալ խնդրին, իսկ մինչ այդ... Եթե ինչ-որ տեղ տեսնեք շագանակագույն գերբերա՝ չզարմանաք: Այն նոյեմբերի 25-ի կապակցությամբ կազմակերպվող «Կապտուկներ հոգուն» ներկայացման խորհրդանիշն է: Ծաղիկը խորհրդանշում է կնոջը, իսկ նրա գորշ գույնը՝ տառապանքը: Ներկայացումը ոչ միայն լավ բարեգործական ակցիա է, այլ նաև նոր ոճ հայ թատրոնում, նոր խոսք, որը Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի ուսանողների կողմից ասվում է զարմանալի պրոֆեսսիոնալիզմով ու առանց ավելորդ ճոխությունների: Երկու օր է, ինչ մի փոքր զբաղվում եմ (ենք այդ ներկայացման PR-ով ու այն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մոտ: Անգամ մտավախություն կա, որ ոչ բոլոր ցանկացողներին են ի վիճակի լինելու տեղավորել դահլիճում ու, կարծում եմ, կազմակերպիչները պիտի լրջորեն մտածեն այն ևս մեկ անգամ բեմադրելու մասին, կամ, ավելի ճիշտ, ևս երկու: Արդյո՞ք ներկա կլինեմ այնտեղ ես: ԱՅՈ: Այո, քանի որ կարևորում եմ հիմնահարցը, կարևորում եմ ասելիքը ու նաև գտնում եմ, որ սա, թեև հանդիսանում է ուսանողական նախագիծ, մեր թատրոնի ապագայի սկիզբն է: Ճիշտ եմ թե ոչ, կիմանանք, երբ ամիսներ անց տեսնենք ոճային կրկնօրինակումները, որոնք, համոզված եմ, լինելու են ոչ միայն սկսնակների, այլ նաև պրոֆեսիոնալ համարվողների մոտ: Եվ այսպես՝ հանդիպման վայրը Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն (որն, ի դեպ, կրում է Հովհաննես Թումանյանի անունը :Ճ ), հանդիպման օրը՝ 25-ը նոյեմբերի, ժամը՝ 19:00: «Կանանց իրավունքների կենտրոնի» ու «Բաց հասարակության ինստիտուտի» հովանավորությամբ՝ «Կապտուկներ հոգուն»: Մուտքն ազատ է:Ներկայացման պաշտոնական էջը՝ http://kaptuknerhogun.wordpress.com
Тэги: 1377, 1378, 1379, 1381, 1385, 1387, 1391, 1392, 1396, 1397, 1398, 1400, 1402, 1404, 1407, 1408, 1409, 1410, brnutyun, hogun, kaptukner, kin, tatron
Ձուկը ներսից ա փտում 2009-11-04 14:34:45
... 1391; ա1397;գա1397;նա ... 1412;, ար1397;ա՜, ...
+ развернуть текст сохранённая копия
Նատուռի որ մենք մեր կոտոշները չսրեինք հմի ղայդին պրոգրեսիվ ազգ կլինեինք: Ընենց պահի տակ մտքովս անցավ, ասեցի գրեմ: Զզվում եմ ազգայնամոլներից, ամեն տեսակ այգայնականներից ու եսիմ ինչերից: Էս դիսկրիմինացիա չի: Առանձին վերցրած ես էդ մարդկանց դեմ ոչ մի բան չունեմ, բայց իրանց նավթալինոտ, ես կասեի՝ քաքոտ գաղափարները արդեն դավադիտ են արել: Դավադիտ բառը հայերեն տարբերակ ունի, բայց նենց կոպիտ ա հնչում՝ մատաժաժ: Չի լինում օգտագործել, չնայած ավելի ա համապատասխանում իրավիճակին: Էնքան են արել, որ արդեն մեր անհաղթ հերոս... չէ, քաջ Նազար չէ, Գարեգին Նժդեհի անունը լսելուց էլ ակամա տհաճ զգացումներ եմ ունենում: Նժդեհյան Գաղափարախոսությունն են ասում ու իրանց թալիբ գրոհայինների պես պահում, տերորիստների: Թե ասա էդ ե՞րբ եք տեսել, որ դիմացինիդ ասես «ես քեզանից լավն եմ» ու հետը նորմալ հարաբերություններ ունենաս: Բայց չէ՜: Մենք, արյա՜, մենք ուրիշ ենք: Մենք վերին արտի ցորենն ենք, մենք մեր հին եսիմ ինչով կկզցնենք լյուբոյին ամեն բնագավառում, ամեն կրիտերիայում, սուպերմե՜ն ենք մենք, էքստրաօրդինար: Բայց մեր մեկը երկուս չի լինում: Մեզ էսի պալոժ չի, էնի պալոժ չի: Ազգի կուսական մաքրությունը չպիտի արատավորվի, թշնամին միշտ թշնամի է, ոչ մի փոխզիջում, ամեն ինչին նայենք վերևից, էս անընդունելի ա, էնի ձև չի: Նեկրոֆիլներ... Հա՜, հա՜, նեկրոֆիլներ են դրանք: Ինչ ուզում եք ասեք: Նեկրոֆիլ են, քանի որ սիրում են մեռելի միս ուտել ու հրաժարվում են ամեն նոր, թարմ բանից: Ես սա չեմ ասում, քանի որ իրանք ինձ չեն սիրում, սպառնում էին վախտին, նամակաբարում, չէ՜, ես անգամ խմած էլ չեմ հիմա: Ուղղակի իրանց էդ հոտած գաղափարներով թունավորում են մեր ջահելների ներկան: Իրանք վաղը մյուս օր ուծյո՜ւ, մենք ենք մնալու ու մեզ են չուզողություն անում, չեն ուզում, որ մենք ուրիշ կյանք ունենանք, ոչ թե իրանց պես... Չեն ուզում, որ առողջ հասարակության մեջ ապրենք, չեն ուզում, որ բարեկեցիկ կյանք ունենանք, չեն ուզում, որ փոխվի էս երկիրը: Վոբշեմ ալամ աշխարհի Դորիանը հրապարակային կոչով է հանդես գալիս ազգայնականների դեմ. «Ղալաթ կանեք, թե մեր արյունը կուտեք ձեր ուղեղի իմպոտենցիայով: Կրեատիվս կուլ տվեք՝ խեղդվեք»: Բա՜..
Тэги: 1344, 1377, 1379, 1381, 1382, 1387, 1388, 1391, 1397, 1398, 1400, 1402, 1405, 1407, 1408, 1414, apaga, armenia, azg, nekrofil
Խալո Ազերբայջան 2009-11-01 02:33:53
... 1379;ե1397;-կա1397;ք ... ա1397;լ կա1397;ք ...
+ развернуть текст сохранённая копия
«Գագիկ Ծառուկյանի անձնական գազանանոցում խոշտանգում են ավանակի» վերջերս ակտիվորեն ցիտում էին ինտերնետում ինչ-որ տեղից վերցրած ինֆոն: Դե, երկու առյուծի ձագ յանի ոտնձգություն էին անում էշի հանդեպ, իսկ ավելի ստույգ՝ փորձում էին ըռխել խեղճին: Ու ես հասկացա, որ PR դասագրքերում գրված այն պնդումը, թե աղմուկ հանելու համար պիտի զոհ լինես՝ միանշանակ ճիշտ է: Ես հայտնվել եմ ադրբեջանական նորությունների մեջ, ես հարցազրույց տվեցի ռուսական գեյ-ամսագրի համար (կտպագրեն, թե չէ՝ կիմանամ, երբ լույս տեսնի, ես գտա ինձ ֆրանսիական գեյ-կայքում... Գրողը տանի, ես ինտերնացիոնալ եմ Ու դրա համար հե՜չ պետք չէր PR քայլեր անել: Անհրաժեշտ էր ընդամենը, որ ինչ-որ ազգայնականներ սպառնան ինձ: Ի դեպ, ասեմ, որ սպառնալից նամակներ մինչ այժմ էլ ստանում եմ: Իրանք մորթում են իրենց նյարդային բջիջները, իսկ մենք շարունակում ենք մեր աշխատանքը:
Էս ամիս «Հոգու մերկապարի» ամենամեծ ձեռքբերումը համարում եմ էն, որ google-ը վերջապես վերահաշվարկեց PR-ն և 5 ցուցանիշ տվեց իմ կայքին: Հե՜չ վատ չի է: Яndex-ն էլ ի վերջո քցիպությունը թարգեց ու 10 тИЦ տվեց հոգուս ստրիպտիզնոցին: Էլ չեմ ասում, որ այցելությունները ավելացան 200 տոկոսով: Էս ամսվա SEO պլաններն ավելի ուժեղ են: Ու եթե դեռ ինչ-որ մեկը կասկածում ա, որ մեր PR-ն լավագույնն ա, դեռ կհամոզվի դրանում: Ի դեպ, մեկ հղման ամսեկան գինը իմ կայքում ռոբոտի կողմից հաշվարկվեց 22 դոլար, ինչից ես, բնականաբար, չեմ օգտվում ու բոլոր հղումներն էլ ձրի եմ դնում:
Ահա 10 էջ, որոնք անցած ամիս ռեկորդային էին ըստ ընթերցումների քանակի:
1. Նամակներ, ծխախոտ ու մեկի հոտը - այս ճակատագրին է արժանանում ամեն մի նոր պատմվածք 2. Սատանան մայրամուտին - առաջին հայկական գեյ-պատմվածքը շարունակում է ակտուալ մնալ: Ես գրում եմ դրա շարունակությունը, իսկ մարդիկ շարունակում են բեռնել առաջին մասը 3. Արի դերձակ - Օֆելի Մինասյանին ռեսպեկտ էս բանաստեղծության հայտնի դառնալու համար, նա մի այլ կարգի փրոմաուշն արեց իրեն ձոնված երկը 4. Պո՞ռնո, թե՞... - անցած ամսվա ամփոփականը, արի ու տես, որ ամենաշատ ընթերցվող բլոգային գրառումս դարձավ: Կարծում եմ, որ պատճառը վերնագիրն ու պոստի մեջի սեքսոտ լուսանկարն էին: 5. Պսեվդոսեքսոլոգը - այս պոստն այնքան սենսացիոն էր, աչքիս, որ երեք օրվա մեջ բավականին շատ ընթերցվեց: Անգամ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՍՐԱ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ 6. Թե ինձ սիրես - էլի մի նորույթ ու էլի ահագի՜ն լավ ռեյտինգ 7. Սպամս գաղտնի թող մնա - մի լավ սպամ ուղարկեցի ամեն տեղ ու էս գրառումն էլ, արդյունքում շատ ընթերցվեց 8. Բոբո - դժվարանում եմ ասել, թե սա խի էին կարդում... գուցե որոշ մարդիկ իրենց էին գտել ու ուրախացած մի քանի նգամ են կարդացել, որ Դորիանն իրենց ասին գրում է 9. Թյոթեն բասթարդ - ոչ մեկ ոչ մի բան չէր ջոկել վերնագրից, բայց մեկ ա՝ կարդացին: Ըհը, սովորեք էլի մի տրյուկ: Եթե չեն հասկանում՝ ընթերցում են, որ հասկանան: 10. Սեքս Դորիանի հետ - էս մեկն ընդհանրապես սեպտեմբեր ամսին եմ գրել: Բայց, ըստ երևույթի, շատերն են ցանկանում սեքս Դորիանի հետ
Իսկ ընդհանուր առմամբ. Դիտել են 14759 էջ, յուրաքանչյուր այցելու՝ միջինը 3,2 էջ, կայքում անցկացնելով միջինը 6,1 րոպե Այցելուների 80 տոկոսն առաջին անգամ «Հոգու մերկապարը» դիտել են անցած ամիս: 56 տոկոսը անցել է այլ կայքերից 32 տոկոսը մտել է ուղիղ հղմամբ (բրոուզերի մեջ հավաքելով իմ հասցեն 12 տոկոսը որոնողական համակարգերից, որից - 70 տոկոս google-ից - 20 տոկոս Яndex-ից - 4 տոկոս mail.ru - 3 տոկոս Yahoo
Որոնել են մե՜ծ մասամբ Դորիան բառը, բայց գտել են նաև բանաստեղծություններ, աֆորիզմներ, պոռնո, սեքս, սերիալ բառերը փնտրելով:
Այցելուներն ապրում են. 74% Հայաստան 7% տոկոս ԱՄՆ 6% տոկոս Ռուսաստան Ադրբեջանից ընդամենը 1 այցելություն
Այցելուներն օգտվում են հետևյալ բրոուզերներից. Firefox - 46% Internet Explorer - 30% Opera - 12% Google Chrome - 7% Safari - 3%
Այ էսպիսի ամսեկան հաշվետվություն: Իսկ թե ինչ նորություններ կլինեն այս ամիս՝ կիմանաք ընթացքում...
Тэги: 1332, 1377, 1378, 1379, 1381, 1387, 1388, 1391, 1396, 1397, 1398, 1399, 1400, 1402, 1404, 1406, 1407, 1408, 1409, 1410, 1411, dorian, international, popular, rat, varkanish
Главная / Главные темы / Тэг «1397»
|
Взлеты Топ 5
Падения Топ 5
|