Сегодня в ❤ Love is… CINEMA ❤ кино под открытым небом! состоится показ двух фильмов, в 22:30 — «Голодные игры» ( англ The Hunger Games) и в 01:10 — «1408» О фильмах Голодные игры Будущее. Деспотичное государство ежегодно устраивает показательные игры на выживание, за которыми в прямом эфире следит весь мир. Жребий участвовать в Играх [...]
Մեր ազգն իմաստուն ազգ ա, բայց մի հատ անասուն խոսք ունի՝ ասում ա կինը բրդի պես ա, ինչքան չփխես, էնքան փափուկ կլինի: Ու, ցավոք սրտի նման քյարթու մտածելակերպը հորից-որդուն փոխանցվելով հասել ա մեր օրեր: Հայ իրականության մեջ կինը երկրորդ պլանի դերասանուհի ա: Իսկ գլխավոր դերում տղամարդն ա՝ իր ՇՏԱՄՊ դարձած կերպարով, որը Ժամանակը ստեղծել է ծաղրելու համար Բանականության գոյությունը: Չեմ հիշում, թե որտեղ եմ կարդացել «ալֆա որձ» արտահայտությունը: Այ հենց հայ տղամարդկանց մեծամասնությունը իրենց ալֆա որձ են երևակայում: Ովքեր էլ չեն երևակայում, դեռ ուշ չի: Եվ այսպես՝ «ալֆա որձ» լինելու կանոնները.
Նոյեմբերի 25-ը կնոջ հանդեպ կիրառվող բռնության դեմ պայքարի միջազգային օրն է: Կաշխատեմ մինչ այդ օրը մի քանի անգամ անդրադառնալ խնդրին, իսկ մինչ այդ... Եթե ինչ-որ տեղ տեսնեք շագանակագույն գերբերա՝ չզարմանաք:Այն նոյեմբերի 25-ի կապակցությամբ կազմակերպվող «Կապտուկներ հոգուն» ներկայացման խորհրդանիշն է:Ծաղիկը խորհրդանշում է կնոջը, իսկ նրա գորշ գույնը՝ տառապանքը: Ներկայացումը ոչ միայն լավ բարեգործական ակցիա է, այլ նաև նոր ոճ հայ թատրոնում, նոր խոսք, որը Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի ուսանողների կողմից ասվում է զարմանալի պրոֆեսսիոնալիզմով ու առանց ավելորդ ճոխությունների: Երկու օր է, ինչ մի փոքր զբաղվում եմ (ենք այդ ներկայացման PR-ով ու այն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մոտ: Անգամ մտավախություն կա, որ ոչ բոլոր ցանկացողներին են ի վիճակի լինելու տեղավորել դահլիճում ու, կարծում եմ, կազմակերպիչները պիտի լրջորեն մտածեն այն ևս մեկ անգամ բեմադրելու մասին, կամ, ավելի ճիշտ, ևս երկու: Արդյո՞ք ներկա կլինեմ այնտեղ ես: ԱՅՈ: Այո, քանի որ կարևորում եմ հիմնահարցը, կարևորում եմ ասելիքը ու նաև գտնում եմ, որ սա, թեև հանդիսանում է ուսանողական նախագիծ, մեր թատրոնի ապագայի սկիզբն է: Ճիշտ եմ թե ոչ, կիմանանք, երբ ամիսներ անց տեսնենք ոճային կրկնօրինակումները, որոնք, համոզված եմ, լինելու են ոչ միայն սկսնակների, այլ նաև պրոֆեսիոնալ համարվողների մոտ: Եվ այսպես՝ հանդիպման վայրը Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն (որն, ի դեպ, կրում է Հովհաննես Թումանյանի անունը :Ճ ), հանդիպման օրը՝ 25-ը նոյեմբերի, ժամը՝ 19:00: «Կանանց իրավունքների կենտրոնի» ու «Բաց հասարակության ինստիտուտի» հովանավորությամբ՝ «Կապտուկներ հոգուն»: Մուտքն ազատ է:
Ներկայացման պաշտոնական էջը՝ http://kaptuknerhogun.wordpress.com
Արտաշես Աբրահամյանի տնօրինությամբ գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում» փաստորեն անասունությունը ընդունելի ու թույլատրելի երևույթ ա: Ավելին՝ ես կասեի խրախուսվող: Հակառակ դեպքում քոլեջի պատը չէր զարդարի ահա այս անկրկնելի պաստառը, որտեղ կենսական աղետից բխող սեռական այլասերումների հետևանք են համարվում նույնասեռականները ու հաշմանդամ երեխաները, ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը: Իմ պոստերում արդեն խոսել եմ, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀԸ ամենևին էլ կապ չունի «այլասերվածության» հետ: Դե, նույնասեռականության մասին էլ չասեմ... Ուշադրություն դարձրեք, որ Աբրահամյանի ղեկավարած ուսումնական հաստատությունում քաղցկեղը համարվում է կեսաբանական աղետի ուղղակի հետևանք: Պաստառի հեղինակին բան չեմ ասում ու ամբողջ մեղքը տնօրինությանն ու ռեկտորատին եմ վերագրում: Եթե տնօրենը թույլատրում է, որ քոլեջում տգիտություն քարոզվի, ուրեմն ինքն էլ ամենամեծ տգետն է: