Какой рейтинг вас больше интересует?
|
Главная / Главные темы / Тэг «1409»
Շագանակագույն գերբերաների օրը 2009-11-11 04:57:47
... ;ն ակ 1409;իա է ... ;հար 1409;ը, կ ...
+ развернуть текст сохранённая копия
Նոյեմբերի 25-ը կնոջ հանդեպ կիրառվող բռնության դեմ պայքարի միջազգային օրն է: Կաշխատեմ մինչ այդ օրը մի քանի անգամ անդրադառնալ խնդրին, իսկ մինչ այդ... Եթե ինչ-որ տեղ տեսնեք շագանակագույն գերբերա՝ չզարմանաք: Այն նոյեմբերի 25-ի կապակցությամբ կազմակերպվող «Կապտուկներ հոգուն» ներկայացման խորհրդանիշն է: Ծաղիկը խորհրդանշում է կնոջը, իսկ նրա գորշ գույնը՝ տառապանքը: Ներկայացումը ոչ միայն լավ բարեգործական ակցիա է, այլ նաև նոր ոճ հայ թատրոնում, նոր խոսք, որը Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի ուսանողների կողմից ասվում է զարմանալի պրոֆեսսիոնալիզմով ու առանց ավելորդ ճոխությունների: Երկու օր է, ինչ մի փոքր զբաղվում եմ (ենք այդ ներկայացման PR-ով ու այն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մոտ: Անգամ մտավախություն կա, որ ոչ բոլոր ցանկացողներին են ի վիճակի լինելու տեղավորել դահլիճում ու, կարծում եմ, կազմակերպիչները պիտի լրջորեն մտածեն այն ևս մեկ անգամ բեմադրելու մասին, կամ, ավելի ճիշտ, ևս երկու: Արդյո՞ք ներկա կլինեմ այնտեղ ես: ԱՅՈ: Այո, քանի որ կարևորում եմ հիմնահարցը, կարևորում եմ ասելիքը ու նաև գտնում եմ, որ սա, թեև հանդիսանում է ուսանողական նախագիծ, մեր թատրոնի ապագայի սկիզբն է: Ճիշտ եմ թե ոչ, կիմանանք, երբ ամիսներ անց տեսնենք ոճային կրկնօրինակումները, որոնք, համոզված եմ, լինելու են ոչ միայն սկսնակների, այլ նաև պրոֆեսիոնալ համարվողների մոտ: Եվ այսպես՝ հանդիպման վայրը Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն (որն, ի դեպ, կրում է Հովհաննես Թումանյանի անունը :Ճ ), հանդիպման օրը՝ 25-ը նոյեմբերի, ժամը՝ 19:00: «Կանանց իրավունքների կենտրոնի» ու «Բաց հասարակության ինստիտուտի» հովանավորությամբ՝ «Կապտուկներ հոգուն»: Մուտքն ազատ է:Ներկայացման պաշտոնական էջը՝ http://kaptuknerhogun.wordpress.com
Тэги: 1377, 1378, 1379, 1381, 1385, 1387, 1391, 1392, 1396, 1397, 1398, 1400, 1402, 1404, 1407, 1408, 1409, 1410, brnutyun, hogun, kaptukner, kin, tatron
Խալո Ազերբայջան 2009-11-01 02:33:53
... ;եր 1409;վե 1409;: Ան ...
+ развернуть текст сохранённая копия
«Գագիկ Ծառուկյանի անձնական գազանանոցում խոշտանգում են ավանակի» վերջերս ակտիվորեն ցիտում էին ինտերնետում ինչ-որ տեղից վերցրած ինֆոն: Դե, երկու առյուծի ձագ յանի ոտնձգություն էին անում էշի հանդեպ, իսկ ավելի ստույգ՝ փորձում էին ըռխել խեղճին: Ու ես հասկացա, որ PR դասագրքերում գրված այն պնդումը, թե աղմուկ հանելու համար պիտի զոհ լինես՝ միանշանակ ճիշտ է: Ես հայտնվել եմ ադրբեջանական նորությունների մեջ, ես հարցազրույց տվեցի ռուսական գեյ-ամսագրի համար (կտպագրեն, թե չէ՝ կիմանամ, երբ լույս տեսնի, ես գտա ինձ ֆրանսիական գեյ-կայքում... Գրողը տանի, ես ինտերնացիոնալ եմ Ու դրա համար հե՜չ պետք չէր PR քայլեր անել: Անհրաժեշտ էր ընդամենը, որ ինչ-որ ազգայնականներ սպառնան ինձ: Ի դեպ, ասեմ, որ սպառնալից նամակներ մինչ այժմ էլ ստանում եմ: Իրանք մորթում են իրենց նյարդային բջիջները, իսկ մենք շարունակում ենք մեր աշխատանքը:
Էս ամիս «Հոգու մերկապարի» ամենամեծ ձեռքբերումը համարում եմ էն, որ google-ը վերջապես վերահաշվարկեց PR-ն և 5 ցուցանիշ տվեց իմ կայքին: Հե՜չ վատ չի է: Яndex-ն էլ ի վերջո քցիպությունը թարգեց ու 10 тИЦ տվեց հոգուս ստրիպտիզնոցին: Էլ չեմ ասում, որ այցելությունները ավելացան 200 տոկոսով: Էս ամսվա SEO պլաններն ավելի ուժեղ են: Ու եթե դեռ ինչ-որ մեկը կասկածում ա, որ մեր PR-ն լավագույնն ա, դեռ կհամոզվի դրանում: Ի դեպ, մեկ հղման ամսեկան գինը իմ կայքում ռոբոտի կողմից հաշվարկվեց 22 դոլար, ինչից ես, բնականաբար, չեմ օգտվում ու բոլոր հղումներն էլ ձրի եմ դնում:
Ահա 10 էջ, որոնք անցած ամիս ռեկորդային էին ըստ ընթերցումների քանակի:
1. Նամակներ, ծխախոտ ու մեկի հոտը - այս ճակատագրին է արժանանում ամեն մի նոր պատմվածք 2. Սատանան մայրամուտին - առաջին հայկական գեյ-պատմվածքը շարունակում է ակտուալ մնալ: Ես գրում եմ դրա շարունակությունը, իսկ մարդիկ շարունակում են բեռնել առաջին մասը 3. Արի դերձակ - Օֆելի Մինասյանին ռեսպեկտ էս բանաստեղծության հայտնի դառնալու համար, նա մի այլ կարգի փրոմաուշն արեց իրեն ձոնված երկը 4. Պո՞ռնո, թե՞... - անցած ամսվա ամփոփականը, արի ու տես, որ ամենաշատ ընթերցվող բլոգային գրառումս դարձավ: Կարծում եմ, որ պատճառը վերնագիրն ու պոստի մեջի սեքսոտ լուսանկարն էին: 5. Պսեվդոսեքսոլոգը - այս պոստն այնքան սենսացիոն էր, աչքիս, որ երեք օրվա մեջ բավականին շատ ընթերցվեց: Անգամ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՍՐԱ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ 6. Թե ինձ սիրես - էլի մի նորույթ ու էլի ահագի՜ն լավ ռեյտինգ 7. Սպամս գաղտնի թող մնա - մի լավ սպամ ուղարկեցի ամեն տեղ ու էս գրառումն էլ, արդյունքում շատ ընթերցվեց 8. Բոբո - դժվարանում եմ ասել, թե սա խի էին կարդում... գուցե որոշ մարդիկ իրենց էին գտել ու ուրախացած մի քանի նգամ են կարդացել, որ Դորիանն իրենց ասին գրում է 9. Թյոթեն բասթարդ - ոչ մեկ ոչ մի բան չէր ջոկել վերնագրից, բայց մեկ ա՝ կարդացին: Ըհը, սովորեք էլի մի տրյուկ: Եթե չեն հասկանում՝ ընթերցում են, որ հասկանան: 10. Սեքս Դորիանի հետ - էս մեկն ընդհանրապես սեպտեմբեր ամսին եմ գրել: Բայց, ըստ երևույթի, շատերն են ցանկանում սեքս Դորիանի հետ
Իսկ ընդհանուր առմամբ. Դիտել են 14759 էջ, յուրաքանչյուր այցելու՝ միջինը 3,2 էջ, կայքում անցկացնելով միջինը 6,1 րոպե Այցելուների 80 տոկոսն առաջին անգամ «Հոգու մերկապարը» դիտել են անցած ամիս: 56 տոկոսը անցել է այլ կայքերից 32 տոկոսը մտել է ուղիղ հղմամբ (բրոուզերի մեջ հավաքելով իմ հասցեն 12 տոկոսը որոնողական համակարգերից, որից - 70 տոկոս google-ից - 20 տոկոս Яndex-ից - 4 տոկոս mail.ru - 3 տոկոս Yahoo
Որոնել են մե՜ծ մասամբ Դորիան բառը, բայց գտել են նաև բանաստեղծություններ, աֆորիզմներ, պոռնո, սեքս, սերիալ բառերը փնտրելով:
Այցելուներն ապրում են. 74% Հայաստան 7% տոկոս ԱՄՆ 6% տոկոս Ռուսաստան Ադրբեջանից ընդամենը 1 այցելություն
Այցելուներն օգտվում են հետևյալ բրոուզերներից. Firefox - 46% Internet Explorer - 30% Opera - 12% Google Chrome - 7% Safari - 3%
Այ էսպիսի ամսեկան հաշվետվություն: Իսկ թե ինչ նորություններ կլինեն այս ամիս՝ կիմանաք ընթացքում...
Тэги: 1332, 1377, 1378, 1379, 1381, 1387, 1388, 1391, 1396, 1397, 1398, 1399, 1400, 1402, 1404, 1406, 1407, 1408, 1409, 1410, 1411, dorian, international, popular, rat, varkanish
Մեղավորս 2009-10-17 06:54:17
... ;աս 1409;րե 1409; բ ... ;ա 1409;ու 1409;ահ ...
+ развернуть текст сохранённая копия
Իմ սաղ մելանխոլիայի ու գորշության մեղավոր, ես քեզ սիրում եմ...Երևի ինչքան տխուր միտք ունեմ, քո պատճառով եմ արտահայտել, բայց մեկ ա շնորհակալ եմ, որ դու արձանի պես ես: Որ պատվանդանի վրա ես ու ես քեզ չեմ հասնում, բայց պատմություն ունես, որից փորձ եմ վերցնում: Էսօր էլ Լինկոլնն էիր: Գիտե՞ք թե ինչ էր անում Աբրահամ Լինկոլնը: Երբ նա մեկի վրա բարկանում էր, կամ ինչ-որ նամակ էր գրում, ասում են, որ մինչև ուղարկելը կամ խոսելը, սպասում էր որոշ ժամանակ: Ու, եթե չփոշմաներ, նոր ասում էր ասելիքը, կամ ուղարկում նամակը: Ես էս պոստը երկրորդ անգամ եմ գրում: Առավոտվա յոթն ա արդեն: Ու «մեղավորիս» զանգելուց հետո 6 ժամ ա անցել: 6 ժամ, որը հերիք էր հասկանալու համար, որ ես սխալ էի, ես շտապում էի, ես դեռ ջահել եմ ու հիմարիկ: Հա, նա անցյալում ա արդեն, բայց չգիտես ինչի, երբ զանգում ու ականջին եմ նստում, նենց ա սկսում խոսել, ասես սև կատուներ չեն անցել ու փորձում ա առաջվա պես ղեկավարել ինձ: Դժգոհում եմ նրանից, բայց եթե չլիներ, եթե ինքնասիրությունս ճխլել-անցնելու արվեստին չտիրապետեր, ես հիմա էնքան սխալներ էի գործելու, որ էլ չասելու: Ես սիրում եմ իրան ենթարկվել, քանի որ գիտեմ՝ ճիշտ ա: Էսօր երկու խորհրդով օգնեց ու հասցրեց բութ ուղեղիս որոշ ՃՇՏԵՐ: 1. Արգելեց գնալ վաղվա ցուցահանդեսին, թեկուզ և ես պատրաստվում էի:«Ինչի՞դ ա պետք, - ասեց - քանի՜ ցուցահանդես ես գնացել, տե՞նց բաներ ես տեսել: Էս մեկը մեր տեսած ցուցահանդեսներին հաստատ զիջում ա, դու էլ գիտես: Ու վտանգավոր ա գնալ հենց էս մեկին: Արդեն երկու մինուս: Ուշադրության պակաս էլ, կարծեմ, չունես: Քեզ մենակ հետաքրքրությունն ա էնտեղ տանում ու դրայվը, որ բոլորին կճանաչես, իսկ նրանք քեզ՝ ոչ: Բայց թքել եմ էն դրայվի վրա, որը պիտի գետնով տա այն, ինչին երկար ժամանակ ձգտել եմ: Չդառնաս էն քո չսիրած «սեքսի մեռած չաթոներ» պես: Չթողնես, որ ոչ մի ցանկություն կուլ տա արժեքներդ»: 2. Արգելեց թույլ տալ ինչ-որ մեկին խառնվել իմ կյանք, կամ ինձ խառնել իր կյանքին, եթե դա երկրորդ պլանի է: Պատմում եմ: Մի աղջկա հետ խնդիր էր եղել: Նրա ընկերոջ մասին նրա իսկ էջում բացասական բան էի գրել: Վերջինս էլ կարդացել էր ու վիճել հետը: Ու հիմա այդ աղջիկը, որը ունի իմ հեռախոսահամարը, պնդում է խոսել իր ընկերոջ հետ: «Հա, - ասեցի, - խնդիր չկա»: Հետո զանգեցի «մեղավորիս»: «Միամի՜տ, - ասեց, - չե՞ս հասկանում, որ գլխիդ ուզում են խաղ խաղալ: Քո պատմածից էն հասկացա, որ էդ սաղ սարքովի էր ու քո ու նրա ընկերոջ խոսակցությունն էլ կամ անձնական զվարճանքի համար է լինելու, կամ էլ ինչ-որ հրապարակային բանի: Էդ ո՞ր մի ընկերն ա լքում ընկերուհուն ինչ-որ ֆիկտիվ պերսոնաժի ասածի պատճառով, եթե ընկերուհու կողմից նրա հասցեին բան չի ասվել: Էդ ի՞նչ խաղեր են»:Պատմեցի համարս աղջկա մոտ ընկնելու մասին ու որ որոշակի անհամաձայնություններ եմ գտնում էս պատմության մեջ:«Մենակ հիշի, թե ով ես դու ու ով են իրանք ու կհասկանաս, որ նման բաներ մեկ անգամ չեն լինելու հետդ: Հլը քանի հոգի ա սենց խաղեր տալու, հլը քանի հոգի ա փորձելու գայթակղել, գութդ շարժել, լարերիդ նվագել, որ մի բան բռնցնի: ՊԱՐԶԱՊԵՍ ԻԳՆՈՐ ԱՐԱ: Ոչի՜նչ, որ մեկի տունը քո պատճառով կքանդվի, ոչի՜նչ, որ մեկը հանուն քեզ ինքնասպան կլինի, քանի դեռ դու թաքուն ես, հիշի, որ սաղ սուտ ա: Ու քանի դեռ ոչ մի սխալ բան չես արել ՍԻԿՏԻՐ ԱՐԱ սաղ էն մարդկանց, ով կփորձի մեղադրել: Առխային հրաժարվի ցանկացած մեկից, ով կփորձի խառնվել քո կյանքին ու դու էլ ոչ մեկի կյանքին մի խառնվի»: «Մեղավորս», ես գիտեմ, որ դու թքած ունես իմ էս գրածների, խզբզածների վրա: Բայց մեկ ա ուզում եմ ասել, որ ես քեզ շատ եմ սիրում, մի տեսակ որդիական սիրով: Մենակ երբ ինչ-որ բան պետք ա լինում, նոր եմ քեզ հիշում, բայց էդ նրանից ա, որ քեզ ավելի լավն եմ համարում, քան ինքս եմ: Ուղղակի մերսի, որ սաղ արածներիցս հետո թքած չունես վրաս: Չես կարդում, բայց թող էս կարդացողների սրտերը մի քիչ լույս լցվի քո հանդեպ, տիեզերքը տեսնի էդ լույսը ու քեզ հատուցի... Ապրես ուժի համար, կորովի համար, խելամտության ու ինքնատիրապետման համար, որ հեռարձակում ես ինձ: Կես կըլնեի առանց քեզ...
Тэги: 1377, 1379, 1380, 1381, 1382, 1389, 1392, 1394, 1396, 1398, 1400, 1405, 1406, 1408, 1409, 1410, cucahandes, khorurd, meghavor, zang
Բլոգի PR 2009-10-09 19:43:54
... ; հար 1409; ա, հ ... հար 1409;: Այն ...
+ развернуть текст сохранённая копия
Ինչպե՞ս հասնել նրան, որ ձեր բլոգն ունենա լիքը ընթերցող, ձեզ սկսեն ճանաչել ու մի լավ ԹԻԱՌվեք: Էս հարցը շատ բլոգգերների ա հուզում ու շատ հաճախ էլ տալիս են ինձ: Ինտերնետում շատ եմ հանդիպում վիճաբանությունների ու բանավեճերի, թե որն ա իսկական բլոգը ու ով իսկական բլոգեր: Հավանաբար գոյություն ունի բլոգինգի սահմանադրություն, որի մասին ես տեղյակ չեմ ու որը հիմք ընդունելով էլ բանավիճում են մեր հաստագլուխները: Այնուամենայնիվ ասեմ, որ բլոգեր ա համարվում ցանկացած մարդ ով բլոգ ունի: Իսկ պոզով, պոչով, չաղ, թե չախկալ, էդ արդեն ճաշակի հարց ա, հնարավորությունների հարց: Այնուամենայնիվ հենց էդ չաղ կամ չախկալ լինելուց էլ հիմնականում որոշվում ա, թե քանի հոգի կկարդա քեզ, կդառնաս դեմք, թե չէ: Բնականաբար, եթե ձեր բլոգի բովանադակությունն ա «Միշոբեզկռիշո ջան, մեռնեմ դոշիդ՝ այսահարվես»,կամ «Ա՜խ էս կլիպը ոնց եմ սիրում» ու մի հատ յութուբի աբրանք կպցրած էդ գրառմանը, դա հազիվ թե մեկին հետաքրքրի, չնայած էդ կլիպը, կամ տվյալ Միշոբեզկռիշոյին սիրողները որ պատահաբար տեսնեն, տակը գրելու են «Աաաաայ, ես էլ եմ սիրում, ամա՜ն-ամա՜ն» ու լիքը քոմենթներ են հավաքվելու: Դա ոչ մի բան չի ասելու բլոգերի մասին ու ոչ մեկ հատուկ չի վերադառնա այդ բլոգ ինֆորմացիայի հետևից: Այնպես որ, եթե ուզում եք նորմալ բլոգ ունենալ, նախ և առաջ անհրաժեշտ ա նորմալ կոնտեքստ՝ ՕՐԻՆԱԿ: Երկրորդ կանոնը...
| Շարունակել կարդալ >
Тэги: 1377, 1378, 1379, 1380, 1381, 1382, 1388, 1396, 1398, 1400, 1405, 1406, 1409, 1412, blog, demq, govazd
Բլոգի PR 2009-10-09 19:34:20
... ; հար 1409; ա, հ ... հար 1409;: Այն ...
+ развернуть текст сохранённая копия
Ինչպե՞ս հասնել նրան, որ ձեր բլոգն ունենա լիքը ընթերցող, ձեզ սկսեն ճանաչել ու մի լավ ԹԻԱՌվեք: Էս հարցը շատ բլոգգերների ա հուզում ու շատ հաճախ էլ տալիս են ինձ: Ինտերնետում շատ եմ հանդիպում վիճաբանությունների ու բանավեճերի, թե որն ա իսկական բլոգը ու ով իսկական բլոգեր: Հավանաբար գոյություն ունի բլոգինգի սահմանադրություն, որի մասին ես տեղյակ չեմ ու որը հիմք ընդունելով էլ բանավիճում են մեր հաստագլուխները: Այնուամենայնիվ ասեմ, որ բլոգեր ա համարվում ցանկացած մարդ ով բլոգ ունի: Իսկ պոզով, պոչով, չաղ, թե չախկալ, էդ արդեն ճաշակի հարց ա, հնարավորությունների հարց: Այնուամենայնիվ հենց էդ չաղ կամ չախկալ լինելուց էլ հիմնականում որոշվում ա, թե քանի հոգի կկարդա քեզ, կդառնաս դեմք, թե չէ: Բնականաբար, եթե ձեր բլոգի բովանադակությունն ա «Միշոբեզկռիշո ջան, մեռնեմ դոշիդ՝ այսահարվես»,կամ «Ա՜խ էս կլիպը ոնց եմ սիրում» ու մի հատ յութուբի աբրանք կպցրած էդ գրառմանը, դա հազիվ թե մեկին հետաքրքրի, չնայած էդ կլիպը, կամ տվյալ Միշոբեզկռիշոյին սիրողները որ պատահաբար տեսնեն, տակը գրելու են «Աաաաայ, ես էլ եմ սիրում, ամա՜ն-ամա՜ն» ու լիքը քոմենթներ են հավաքվելու: Դա ոչ մի բան չի ասելու բլոգերի մասին ու ոչ մեկ հատուկ չի վերադառնա այդ բլոգ ինֆորմացիայի հետևից: Այնպես որ, եթե ուզում եք նորմալ բլոգ ունենալ, նախ և առաջ անհրաժեշտ ա նորմալ կոնտեքստ՝ ՕՐԻՆԱԿ: Երկրորդ կանոնը...
| Շարունակել կարդալ >
Тэги: 1377, 1378, 1379, 1380, 1381, 1382, 1388, 1396, 1398, 1400, 1405, 1406, 1409, 1412, blog, demq, govazd
Главная / Главные темы / Тэг «1409»
|
Взлеты Топ 5
Падения Топ 5
|