Какой рейтинг вас больше интересует?
|
Главная / Главные темы / Тэг «1414»
Անասունություն ինֆորմատիկայի պետական քո 2009-11-05 07:29:18
... ;ի ին&# 1414;որմ ...
+ развернуть текст сохранённая копия
Արտաշես Աբրահամյանի տնօրինությամբ գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում» փաստորեն անասունությունը ընդունելի ու թույլատրելի երևույթ ա: Ավելին՝ ես կասեի խրախուսվող: Հակառակ դեպքում քոլեջի պատը չէր զարդարի ահա այս անկրկնելի պաստառը, որտեղ կենսական աղետից բխող սեռական այլասերումների հետևանք են համարվում նույնասեռականները ու հաշմանդամ երեխաները, ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը: Իմ պոստերում արդեն խոսել եմ, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀԸ ամենևին էլ կապ չունի «այլասերվածության» հետ: Դե, նույնասեռականության մասին էլ չասեմ... Ուշադրություն դարձրեք, որ Աբրահամյանի ղեկավարած ուսումնական հաստատությունում քաղցկեղը համարվում է կեսաբանական աղետի ուղղակի հետևանք: Պաստառի հեղինակին բան չեմ ասում ու ամբողջ մեղքը տնօրինությանն ու ռեկտորատին եմ վերագրում: Եթե տնօրենը թույլատրում է, որ քոլեջում տգիտություն քարոզվի, ուրեմն ինքն էլ ամենամեծ տգետն է:
Тэги: 1377, 1379, 1381, 1387, 1388, 1391, 1396, 1398, 1400, 1402, 1403, 1407, 1408, 1412, 1414, anasun, informatika, petakan, qolej
Ձուկը ներսից ա փտում 2009-11-04 14:34:45
... ;կրո&# 1414;իլն ... ;կրո&# 1414;իլ ե ...
+ развернуть текст сохранённая копия
Նատուռի որ մենք մեր կոտոշները չսրեինք հմի ղայդին պրոգրեսիվ ազգ կլինեինք: Ընենց պահի տակ մտքովս անցավ, ասեցի գրեմ: Զզվում եմ ազգայնամոլներից, ամեն տեսակ այգայնականներից ու եսիմ ինչերից: Էս դիսկրիմինացիա չի: Առանձին վերցրած ես էդ մարդկանց դեմ ոչ մի բան չունեմ, բայց իրանց նավթալինոտ, ես կասեի՝ քաքոտ գաղափարները արդեն դավադիտ են արել: Դավադիտ բառը հայերեն տարբերակ ունի, բայց նենց կոպիտ ա հնչում՝ մատաժաժ: Չի լինում օգտագործել, չնայած ավելի ա համապատասխանում իրավիճակին: Էնքան են արել, որ արդեն մեր անհաղթ հերոս... չէ, քաջ Նազար չէ, Գարեգին Նժդեհի անունը լսելուց էլ ակամա տհաճ զգացումներ եմ ունենում: Նժդեհյան Գաղափարախոսությունն են ասում ու իրանց թալիբ գրոհայինների պես պահում, տերորիստների: Թե ասա էդ ե՞րբ եք տեսել, որ դիմացինիդ ասես «ես քեզանից լավն եմ» ու հետը նորմալ հարաբերություններ ունենաս: Բայց չէ՜: Մենք, արյա՜, մենք ուրիշ ենք: Մենք վերին արտի ցորենն ենք, մենք մեր հին եսիմ ինչով կկզցնենք լյուբոյին ամեն բնագավառում, ամեն կրիտերիայում, սուպերմե՜ն ենք մենք, էքստրաօրդինար: Բայց մեր մեկը երկուս չի լինում: Մեզ էսի պալոժ չի, էնի պալոժ չի: Ազգի կուսական մաքրությունը չպիտի արատավորվի, թշնամին միշտ թշնամի է, ոչ մի փոխզիջում, ամեն ինչին նայենք վերևից, էս անընդունելի ա, էնի ձև չի: Նեկրոֆիլներ... Հա՜, հա՜, նեկրոֆիլներ են դրանք: Ինչ ուզում եք ասեք: Նեկրոֆիլ են, քանի որ սիրում են մեռելի միս ուտել ու հրաժարվում են ամեն նոր, թարմ բանից: Ես սա չեմ ասում, քանի որ իրանք ինձ չեն սիրում, սպառնում էին վախտին, նամակաբարում, չէ՜, ես անգամ խմած էլ չեմ հիմա: Ուղղակի իրանց էդ հոտած գաղափարներով թունավորում են մեր ջահելների ներկան: Իրանք վաղը մյուս օր ուծյո՜ւ, մենք ենք մնալու ու մեզ են չուզողություն անում, չեն ուզում, որ մենք ուրիշ կյանք ունենանք, ոչ թե իրանց պես... Չեն ուզում, որ առողջ հասարակության մեջ ապրենք, չեն ուզում, որ բարեկեցիկ կյանք ունենանք, չեն ուզում, որ փոխվի էս երկիրը: Վոբշեմ ալամ աշխարհի Դորիանը հրապարակային կոչով է հանդես գալիս ազգայնականների դեմ. «Ղալաթ կանեք, թե մեր արյունը կուտեք ձեր ուղեղի իմպոտենցիայով: Կրեատիվս կուլ տվեք՝ խեղդվեք»: Բա՜..
Тэги: 1344, 1377, 1379, 1381, 1382, 1387, 1388, 1391, 1397, 1398, 1400, 1402, 1405, 1407, 1408, 1414, apaga, armenia, azg, nekrofil
Բռատիս փարթին ուտեք 2009-10-18 04:39:28
... ; «կա&# 1414;ե» կ ... ;ո&# 1414;եի փ ...
+ развернуть текст сохранённая копия
ԲՌԱՏիս հետ իրա ամերիկական փարթիներից էինք մի քիչ առաջ խոսում ու իմ կոմպլեքսներից: Ես էլ, քանի որ թեմա չունեի գրելու ասեցի հենց դրա մասին էլ գրեմ: Մենակ փարթի բառի վրա ինձ արդեն բացում ա: Փարթի-թափի դրանց, մտքովս անցնում ա: Չեմ հասկանում, թե էս մեր ազգակիցները ինչ են ուզում էդ փարթի բառից: Դե, ԲՌԱՏն ինձ բացատրեց, որ էնտեղ մի տեղ՝ Օկլահոմայում (Օկլահոմա ասեմ՝ Ամերիկա հասկացեք, իրականում Օկլահոմա չի, ուղղակի հնչում ա, երբ միասին կինո են նայում՝ մուվի-փարթի ա, երբ խմում եմ, եսիմ ինչ փարթի ա: Ու իմ մտքով վռազ անցավ, թե էս մեր չտես հայրենակիցները ինչ հավեսով կբռնաբարեն մեր բոլոր հավաքույթները ու միջոցառումները: «Վիպուսկնոյը»՝ Վերջին Զանգի փարթի, Զատիկը՝ Քրիստոսի փարթի, Ամանորը՝ Ձմեռ Պապու փարթի, գնանք «կաֆե» կոֆեի փարթիի, դասամիջոցին՝ բուֆետում «սասիսկիով» հացի փարթի... այ, մոռացա, ՀՈԹ ԴՈԳԻ փարթի... Մի խոսքով էդ համընդհանուր փարթիներից մոտս ալերգիա ա առջանում: Երևի էդ փարթի կազմակերպողներն էլ, իմ պես, բառի բացատրությունը թամամ չգիտեն: Ջայնամ, կարևորը որ երեկույթ չի, կամ հավաքույթ, մի իսկակա՜ն հզո՜ր փարթի ա: Կներեք, բայց էն որ քյարթերն ասում են. «փարթիս ցույց տամ, ուշքդ գնա», էդ պահերն ա: Ես մենակ, որ փարթին լսում եմ, արդեն ուզում եմ «դրայվ», «բեյբի», «բիքուլ» ու «սոնայս» արտահայտություններիցս հրաժարվեմ: Տենց էլ որոշել եմ: Ախր ինչների՞ս են պետք էդ բառերը, եթե մենք մերն ունենք: Չունենք էլ՝ կհորինենք: Սրանից հետո «բեյբիի» փոխարեն «ծիտս»-ն եմ օգտագործելու, այ մարդ, կամ քի՞չ են՝ «մուկիկ», «փիսիկ», «կյանքիկ»... Ի՞նչ բեյբի... Հա՜, իմ «Օո՜ւ, յե, բեյբի»-ից դժվար կլինի հրաժարվել, բայց դե... ուրիշ բան կհորինենք: «Բիքուլն» ու «սոնայսն» էլ փառք ու պատիվ մեր ժարգոնին՝ դզող, վերջ, մահ, մռու, բարութ, սպանիչ: Արյա հարուստ լեզու ունենք, էլի :Ճ Մնում ա «դրայվին» փոխարինող հորինենք... Ո՞վ հարմար տարբերակ ունի, իմ մտքին բան չի գալիս: Մի խոսքով էսօրվանից որքան հնարավոր ա, ոչ ենք ասում օտրալեզու բառերին: Տեսա՞ք, ռուսերեններն էլ արդեն չակերթների մեջ գրեցի: Մենակ ԲՌԱՏ բառը չեմ տա ոչ մեկին... Ախր էդի մի ամբողջ գաղափար ա, էլի, մի խոսքով՝ հասկացողն հասկացավ: Ախպերը էնքան թափթփուկներ են ասում, որ ասելս չի գալիս, եղբայրը քահանաները թող ասեն... տակը ԲՌԱՏ-ն ա մնում: Արյա՜ «արյունիս քոփի փեստ» մեռնեմ ջիգյարիդ, լօօօլ :Ճ Էս էլ օն-լայն ԲՌԱՏ-ներին կարելի ա ասել: Մի խոսքով ինձ ավելի լավը դարձնելու ծրագրի շրջանակներում կայացնում եմ օտարալեզու բառերից հրաժարվելու որոշում, որը, համոզված եմ, կընդունվի միաձայն իմ ընկերների ու ընթերցողների կողմից: Նախորոք ասեմ, որ ժարգոնից, կամ խոսակցականից չեմ հրաժարվելու ու չփորձեք համոզել: Ու քանի որ կենացները սենց քաղցրացան, մի հատ էլ նոր ոճում հիշատակեմ չուզողներին՝ ԲՌԱՏԻՍ ՓԱՐԹԻՆ ՈՒՏԵՔ:
Тэги: 1377, 1378, 1380, 1381, 1382, 1385, 1387, 1391, 1394, 1397, 1400, 1404, 1407, 1408, 1411, 1414, baby, brat, dzox, kaif, party
Главная / Главные темы / Тэг «1414»
|
Взлеты Топ 5
Падения Топ 5
|