Արտաշես Աբրահամյանի տնօրինությամբ գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում» փաստորեն անասունությունը ընդունելի ու թույլատրելի երևույթ ա: Ավելին՝ ես կասեի խրախուսվող: Հակառակ դեպքում քոլեջի պատը չէր զարդարի ահա այս անկրկնելի պաստառը, որտեղ կենսական աղետից բխող սեռական այլասերումների հետևանք են համարվում նույնասեռականները ու հաշմանդամ երեխաները, ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը: Իմ պոստերում արդեն խոսել եմ, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀԸ ամենևին էլ կապ չունի «այլասերվածության» հետ: Դե, նույնասեռականության մասին էլ չասեմ... Ուշադրություն դարձրեք, որ Աբրահամյանի ղեկավարած ուսումնական հաստատությունում քաղցկեղը համարվում է կեսաբանական աղետի ուղղակի հետևանք: Պաստառի հեղինակին բան չեմ ասում ու ամբողջ մեղքը տնօրինությանն ու ռեկտորատին եմ վերագրում: Եթե տնօրենը թույլատրում է, որ քոլեջում տգիտություն քարոզվի, ուրեմն ինքն էլ ամենամեծ տգետն է: