![]() ![]() ![]()
Какой рейтинг вас больше интересует?
|
Главная /
Каталог блоговCтраница блогера @дневники: mydorian - dorian/Записи в блоге |
@дневники: mydorian - dorian
Голосов: 1 Адрес блога: http://diary.ru/~mydorian/ Добавлен: 2009-06-21 14:31:09 блограйдером Dorian |
|
Կանաչ, կապույտ PR-ս «հագել» եմ
2009-11-20 13:11:19 (читать в оригинале)
ԱՍԱ ՏԵՆԱՄ, ԻՆՉ ԵՍ ԱՍՈՒՄ »»»
Тэги: 1377, 1380, 1382, 1387, 1391, 1397, 1398, 1400, 1401, 1402, 1407, 1410, kanach, kapuit, pizdit
Комментарии | Постоянная ссылка
Ալֆա որձ
2009-11-11 11:26:33 (читать в оригинале)
Եվ այսպես՝ «ալֆա որձ» լինելու կանոնները.
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Тэги: 1377, 1378, 1380, 1382, 1385, 1387, 1394, 1396, 1397, 1404, 1407, 1408, 1412, qyart, rabiz, txamard
Комментарии | Постоянная ссылка
Շագանակագույն գերբերաների օրը
2009-11-11 04:57:47 (читать в оригинале)Նոյեմբերի 25-ը կնոջ հանդեպ կիրառվող բռնության դեմ պայքարի միջազգային օրն է: Կաշխատեմ մինչ այդ օրը մի քանի անգամ անդրադառնալ խնդրին, իսկ մինչ այդ...
Եթե ինչ-որ տեղ տեսնեք շագանակագույն գերբերա՝ չզարմանաք: Այն նոյեմբերի 25-ի կապակցությամբ կազմակերպվող «Կապտուկներ հոգուն» ներկայացման խորհրդանիշն է: Ծաղիկը խորհրդանշում է կնոջը, իսկ նրա գորշ գույնը՝ տառապանքը: Ներկայացումը ոչ միայն լավ բարեգործական ակցիա է, այլ նաև նոր ոճ
հայ թատրոնում, նոր խոսք, որը Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի ուսանողների կողմից ասվում է զարմանալի պրոֆեսսիոնալիզմով ու առանց ավելորդ ճոխությունների: Երկու օր է, ինչ մի փոքր զբաղվում եմ (ենք
այդ ներկայացման PR-ով ու այն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մոտ: Անգամ մտավախություն կա, որ ոչ բոլոր ցանկացողներին են ի վիճակի լինելու տեղավորել դահլիճում ու, կարծում եմ, կազմակերպիչները պիտի լրջորեն մտածեն այն ևս մեկ անգամ բեմադրելու մասին, կամ, ավելի ճիշտ, ևս երկու: Արդյո՞ք ներկա կլինեմ այնտեղ ես: ԱՅՈ: Այո, քանի որ կարևորում եմ հիմնահարցը, կարևորում եմ ասելիքը ու նաև գտնում եմ, որ սա, թեև հանդիսանում է ուսանողական նախագիծ, մեր թատրոնի ապագայի սկիզբն է: Ճիշտ եմ թե ոչ, կիմանանք, երբ ամիսներ անց տեսնենք ոճային կրկնօրինակումները, որոնք, համոզված եմ, լինելու են ոչ միայն սկսնակների, այլ նաև պրոֆեսիոնալ համարվողների մոտ: Եվ այսպես՝ հանդիպման վայրը Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն (որն, ի դեպ, կրում է Հովհաննես Թումանյանի անունը :Ճ ), հանդիպման օրը՝ 25-ը նոյեմբերի, ժամը՝ 19:00: «Կանանց իրավունքների կենտրոնի» ու «Բաց հասարակության ինստիտուտի» հովանավորությամբ՝ «Կապտուկներ հոգուն»: Մուտքն ազատ է:
Ներկայացման պաշտոնական էջը՝ http://kaptuknerhogun.wordpress.com
Եթե ինչ-որ տեղ տեսնեք շագանակագույն գերբերա՝ չզարմանաք: Այն նոյեմբերի 25-ի կապակցությամբ կազմակերպվող «Կապտուկներ հոգուն» ներկայացման խորհրդանիշն է: Ծաղիկը խորհրդանշում է կնոջը, իսկ նրա գորշ գույնը՝ տառապանքը: Ներկայացումը ոչ միայն լավ բարեգործական ակցիա է, այլ նաև նոր ոճ


Ներկայացման պաշտոնական էջը՝ http://kaptuknerhogun.wordpress.com
Тэги: 1377, 1378, 1379, 1381, 1385, 1387, 1391, 1392, 1396, 1397, 1398, 1400, 1402, 1404, 1407, 1408, 1409, 1410, brnutyun, hogun, kaptukner, kin, tatron
Комментарии | Постоянная ссылка
Անասունություն ինֆորմատիկայի պետական քո
2009-11-05 07:29:18 (читать в оригинале)Արտաշես Աբրահամյանի տնօրինությամբ գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում» փաստորեն անասունությունը ընդունելի ու թույլատրելի երևույթ ա: Ավելին՝ ես կասեի խրախուսվող: Հակառակ դեպքում քոլեջի պատը չէր զարդարի ահա այս անկրկնելի պաստառը, որտեղ կենսական աղետից բխող սեռական այլասերումների հետևանք են համարվում նույնասեռականները ու հաշմանդամ երեխաները, ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը: Իմ պոստերում արդեն խոսել եմ, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀԸ ամենևին էլ կապ չունի «այլասերվածության» հետ: Դե, նույնասեռականության մասին էլ չասեմ... Ուշադրություն դարձրեք, որ Աբրահամյանի ղեկավարած ուսումնական հաստատությունում քաղցկեղը համարվում է կեսաբանական աղետի ուղղակի հետևանք:
Պաստառի հեղինակին բան չեմ ասում ու ամբողջ մեղքը տնօրինությանն ու ռեկտորատին եմ վերագրում: Եթե տնօրենը թույլատրում է, որ քոլեջում տգիտություն քարոզվի, ուրեմն ինքն էլ ամենամեծ տգետն է:

Պաստառի հեղինակին բան չեմ ասում ու ամբողջ մեղքը տնօրինությանն ու ռեկտորատին եմ վերագրում: Եթե տնօրենը թույլատրում է, որ քոլեջում տգիտություն քարոզվի, ուրեմն ինքն էլ ամենամեծ տգետն է:

Тэги: 1377, 1379, 1381, 1387, 1388, 1391, 1396, 1398, 1400, 1402, 1403, 1407, 1408, 1412, 1414, anasun, informatika, petakan, qolej
Комментарии | Постоянная ссылка
Ձուկը ներսից ա փտում
2009-11-04 14:34:45 (читать в оригинале)Նատուռի որ մենք մեր կոտոշները չսրեինք հմի ղայդին պրոգրեսիվ ազգ կլինեինք: Ընենց պահի տակ մտքովս անցավ, ասեցի գրեմ: Զզվում եմ ազգայնամոլներից, ամեն տեսակ այգայնականներից ու եսիմ ինչերից: Էս դիսկրիմինացիա չի: Առանձին վերցրած ես էդ մարդկանց դեմ ոչ մի բան չունեմ, բայց իրանց նավթալինոտ, ես կասեի՝ քաքոտ գաղափարները արդեն դավադիտ են արել: Դավադիտ բառը հայերեն տարբերակ ունի, բայց նենց կոպիտ ա հնչում՝ մատաժաժ: Չի լինում օգտագործել, չնայած ավելի ա համապատասխանում իրավիճակին: Էնքան են արել, որ արդեն մեր անհաղթ հերոս... չէ, քաջ Նազար չէ, Գարեգին Նժդեհի անունը լսելուց էլ ակամա տհաճ զգացումներ եմ
ունենում: Նժդեհյան Գաղափարախոսությունն են ասում ու իրանց թալիբ գրոհայինների պես պահում, տերորիստների: Թե ասա էդ ե՞րբ եք տեսել, որ դիմացինիդ ասես «ես քեզանից լավն եմ» ու հետը նորմալ հարաբերություններ ունենաս: Բայց չէ՜: Մենք, արյա՜, մենք ուրիշ ենք: Մենք վերին արտի ցորենն ենք, մենք մեր հին եսիմ ինչով կկզցնենք լյուբոյին ամեն բնագավառում, ամեն կրիտերիայում, սուպերմե՜ն ենք մենք, էքստրաօրդինար: Բայց մեր մեկը երկուս չի լինում: Մեզ էսի պալոժ չի, էնի պալոժ չի: Ազգի կուսական մաքրությունը չպիտի արատավորվի, թշնամին միշտ թշնամի է, ոչ մի փոխզիջում, ամեն ինչին նայենք վերևից, էս անընդունելի ա, էնի ձև չի: Նեկրոֆիլներ... Հա՜, հա՜, նեկրոֆիլներ են դրանք: Ինչ ուզում եք ասեք: Նեկրոֆիլ են, քանի որ սիրում են մեռելի միս ուտել ու հրաժարվում են ամեն նոր, թարմ բանից: Ես սա չեմ ասում, քանի որ իրանք ինձ չեն սիրում, սպառնում էին վախտին, նամակաբարում, չէ՜, ես անգամ խմած էլ չեմ հիմա: Ուղղակի իրանց էդ հոտած գաղափարներով թունավորում են մեր ջահելների ներկան: Իրանք վաղը մյուս օր ուծյո՜ւ, մենք ենք մնալու ու մեզ են չուզողություն անում, չեն ուզում, որ մենք ուրիշ կյանք ունենանք, ոչ թե իրանց պես... Չեն ուզում, որ առողջ հասարակության մեջ ապրենք, չեն ուզում, որ բարեկեցիկ կյանք ունենանք, չեն ուզում, որ փոխվի էս երկիրը: Վոբշեմ ալամ աշխարհի Դորիանը հրապարակային կոչով է հանդես գալիս ազգայնականների դեմ. «Ղալաթ կանեք, թե մեր արյունը կուտեք ձեր ուղեղի իմպոտենցիայով: Կրեատիվս կուլ տվեք՝ խեղդվեք»: Բա՜..

Тэги: 1344, 1377, 1379, 1381, 1382, 1387, 1388, 1391, 1397, 1398, 1400, 1402, 1405, 1407, 1408, 1414, apaga, armenia, azg, nekrofil
Комментарии | Постоянная ссылка



Категория «Телевидение»
Взлеты Топ 5
![]() | ||
+127 |
129 |
Simple_Blogger |
+104 |
122 |
Фрагменты |
+28 |
126 |
Снимаем видео на фото и DSLR камеры |
+5 |
6 |
Борис Немцов |
+2 |
47 |
Доска объявлений |
Падения Топ 5
![]() | ||
-3 |
2 |
dmitrydibrov |
-7 |
5 |
Любер |
-13 |
24 |
Программа Грядка с Андреем Тумановым |
-17 |
3 |
Я В БЛОГЕ |
-36 |
4 |
Форум satwarez |

Популярные за сутки
Загрузка...

BlogRider.ru не имеет отношения к публикуемым в записях блогов материалам. Все записи
взяты из открытых общедоступных источников и являются собственностью их авторов.
взяты из открытых общедоступных источников и являются собственностью их авторов.