Какой рейтинг вас больше интересует?
|
Главная / Главные темы / Тэг «1406»

Իմ սև սպիդը, ձեր վարդագույն տռուսիկը 2009-11-02 13:31:54
... 1400; 1406;: Լա 1406;, ... 1406;արակ 1406;են 1406 ...
+ развернуть текст сохранённая копия
Ուղղակի մտքովս չէր անցնի, որ կան մարդիկ, ովքեր դեմ են... ուշադրություն՝ ՁԻԱՀ-ով հիվանդներին: Դե, իմ գենոկոդի մեջ չկար էլի էդ միտքն առաջացնող օղակ ու ուղղակի ապշեցի, նման բան լսելով: Լավ, հասկացանք, հետերոսեքսուալի համար դժվար ա համակերպվել նույնասեռականության մտքի հետ, նրան ինֆորմացիա ա պետք, նրան գո՜յնա ուղեղի իմպլանտանտ ա պետք, հասուն մտածողություն, առողջ դատողություն, ինչը ոչ բոլորն ունեն, բայց այ որ ինչ-որ մեկը վախենա ՁԻԱՀ-ով հիվանդներից, նրանց չհասկանա, նրանց ինչ-որ բանում մեղադրի: Դեռ «Աձխյատմանի» մեջ էի փորձել գրել ՁԻԱՀ-ի մասին: Հիմա եմ հասկանում, որ էնտեղ լա՜վ կիսատ եմ գրել ու շատ բան պիտի դեռ ասվի էդ թեմայով: Օրինակ սենց մի հարց: Դուք կփորձեի՞ք հեռու պահել ձեր մտերիմ մարդուն ՁԻԱՀ վարակակրի հետ կապերից: Ես՝ չէ: Ախր պրիմիտիվ բան ա: Պարտադիր չի Պլատոնը լինել, էս «խո՜րը փիլիսոփայական» հարցին լուծում տալու համար: Բավական ա միայն էդ մարդու հետ զրուցել անվտանգության «կանոնների» մասին: Դե՝ ռեմենները կապել, վախտին արգելակել շարժիչը, զառիվայր տեղերում ցածրացնել արագությունը: Սա էլ ինֆորմացիայի պակասից ա գալիս: Մարդիկ չգիտեն, որ ՁԻԱՀ-ով չեն վարակվի, եթե վարակակրի հետ սեռական հարաբերության մեջ մտնելիս օգտագործեն պահպանակներ, եթե համբուրվեն վարակակրի հետ, եթե նրա ափսեից ուտեն, նրա հետ նույն օդը շնչեն... բայց կվարակվեն, եթե առանց պահպանակի սեքսով զբաղվեն նրա հետ, այդ թվում և անալ սեքսով, կվարակվեն օրալ սեքսի ժամանակ սերմնահեղուկը բերանը լցվելու հետևանքով, կվարակվեն վարակակրի արյան հետ «շփման» դեպքում, այդ թվում երբ արյունը թքի միջոցով փոխանցվի համբույրների ժամանակ: Նենց որ վարակակիրներից խուսափելու փոխարեն, խուսափեք ամեն տեսակ քաք ու գոռեխ ներարկվելուց, խուսափեք ուրիշի ածելիից ու եսիմինչելիից օգտվելուց, պահպանեք հիգիենայի կանոնները, ձիշովի բոզերի մարդահամար ու մոնիտորինգ մի անցկացրեք, օգտագործեք պահպանակներ ու մեկ-մեկ նեղություն քաշեք կարդալ սրա նման պոստեր, որտեղից կիմանաք չիմացածը: ՁԻԱՀ վարակակիրներին ինչ-որ բանի մեջ մեղադրելուց առաջ էլ հիշեք, որ հիվանությունը փոխանցվում է նաև մայրական կաթի միջոցով, փոխանցվում է անգամ մեկ հոգու հետ սեռական կոնտակտի մեջ մտնելու դեպքում, արյան փոխներարկման, վարակված արյան հետ պատահական շփման հետևանքով: Այնպես որ անբարոյականի «տիտղոս» շնորհելուց առաջ՝ մտածեք:
Մեղադրելը հեշտ է, հասկանալը՝ դժվար: Մի վախեցեք դժվարություններից:
Ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ ինչ-որ բանով լավն են ՁԻԱՀ վարակակիրներից ու զգուշանում նրանցից: Ավելին՝ ես զգուշանում եմ հենց նման մարդկանցից, որոնք պատրաստ են ՁԻԱՀ պիտակը կպցնել ու լիկվիդացնել ցանկացածին: Կան մտքեր, որոնք հիմարության աստիճանի են հասնում ու անընդունելի են: Այդպիսի մի միտք էլ հենց ՁԻԱՀ վարակակրից վախենալն է, կամ նրան մեղադրելը: Հուսով եմ, որ նման մեղադրողի կյանքում չեմ հանդիպի, թե չէ մի լավ կապոեյրայի պրակտիկ պարապմունքներ կանեմ վրան: Հաստատ:
Тэги: 1329, 1339, 1344, 1345, 1348, 1358, 1377, 1381, 1391, 1392, 1398, 1402, 1404, 1405, 1406, 1408, 1412, miav, pahpanak, serakan, sex, spid
Խալո Ազերբայջան 2009-11-01 02:33:53
... 0000ff;">google-ը 1406;երջ ... 1377;շ 1406;ետ 1406;ո ...
+ развернуть текст сохранённая копия
«Գագիկ Ծառուկյանի անձնական գազանանոցում խոշտանգում են ավանակի» վերջերս ակտիվորեն ցիտում էին ինտերնետում ինչ-որ տեղից վերցրած ինֆոն: Դե, երկու առյուծի ձագ յանի ոտնձգություն էին անում էշի հանդեպ, իսկ ավելի ստույգ՝ փորձում էին ըռխել խեղճին: Ու ես հասկացա, որ PR դասագրքերում գրված այն պնդումը, թե աղմուկ հանելու համար պիտի զոհ լինես՝ միանշանակ ճիշտ է: Ես հայտնվել եմ ադրբեջանական նորությունների մեջ, ես հարցազրույց տվեցի ռուսական գեյ-ամսագրի համար (կտպագրեն, թե չէ՝ կիմանամ, երբ լույս տեսնի , ես գտա ինձ ֆրանսիական գեյ-կայքում... Գրողը տանի, ես ինտերնացիոնալ եմ Ու դրա համար հե՜չ պետք չէր PR քայլեր անել: Անհրաժեշտ էր ընդամենը, որ ինչ-որ ազգայնականներ սպառնան ինձ: Ի դեպ, ասեմ, որ սպառնալից նամակներ մինչ այժմ էլ ստանում եմ: Իրանք մորթում են իրենց նյարդային բջիջները, իսկ մենք շարունակում ենք մեր աշխատանքը:
Էս ամիս «Հոգու մերկապարի» ամենամեծ ձեռքբերումը համարում եմ էն, որ google-ը վերջապես վերահաշվարկեց PR-ն և 5 ցուցանիշ տվեց իմ կայքին: Հե՜չ վատ չի է: Яndex-ն էլ ի վերջո քցիպությունը թարգեց ու 10 тИЦ տվեց հոգուս ստրիպտիզնոցին: Էլ չեմ ասում, որ այցելությունները ավելացան 200 տոկոսով: Էս ամսվա SEO պլաններն ավելի ուժեղ են: Ու եթե դեռ ինչ-որ մեկը կասկածում ա, որ մեր PR-ն լավագույնն ա, դեռ կհամոզվի դրանում: Ի դեպ, մեկ հղման ամսեկան գինը իմ կայքում ռոբոտի կողմից հաշվարկվեց 22 դոլար, ինչից ես, բնականաբար, չեմ օգտվում ու բոլոր հղումներն էլ ձրի եմ դնում:
Ահա 10 էջ, որոնք անցած ամիս ռեկորդային էին ըստ ընթերցումների քանակի:
1. Նամակներ, ծխախոտ ու մեկի հոտը - այս ճակատագրին է արժանանում ամեն մի նոր պատմվածք 2. Սատանան մայրամուտին - առաջին հայկական գեյ-պատմվածքը շարունակում է ակտուալ մնալ: Ես գրում եմ դրա շարունակությունը, իսկ մարդիկ շարունակում են բեռնել առաջին մասը 3. Արի դերձակ - Օֆելի Մինասյանին ռեսպեկտ էս բանաստեղծության հայտնի դառնալու համար, նա մի այլ կարգի փրոմաուշն արեց իրեն ձոնված երկը 4. Պո՞ռնո, թե՞... - անցած ամսվա ամփոփականը, արի ու տես, որ ամենաշատ ընթերցվող բլոգային գրառումս դարձավ: Կարծում եմ, որ պատճառը վերնագիրն ու պոստի մեջի սեքսոտ լուսանկարն էին: 5. Պսեվդոսեքսոլոգը - այս պոստն այնքան սենսացիոն էր, աչքիս, որ երեք օրվա մեջ բավականին շատ ընթերցվեց: Անգամ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՍՐԱ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ 6. Թե ինձ սիրես - էլի մի նորույթ ու էլի ահագի՜ն լավ ռեյտինգ 7. Սպամս գաղտնի թող մնա - մի լավ սպամ ուղարկեցի ամեն տեղ ու էս գրառումն էլ, արդյունքում շատ ընթերցվեց 8. Բոբո - դժվարանում եմ ասել, թե սա խի էին կարդում... գուցե որոշ մարդիկ իրենց էին գտել ու ուրախացած մի քանի նգամ են կարդացել, որ Դորիանն իրենց ասին գրում է 9. Թյոթեն բասթարդ - ոչ մեկ ոչ մի բան չէր ջոկել վերնագրից, բայց մեկ ա՝ կարդացին: Ըհը, սովորեք էլի մի տրյուկ: Եթե չեն հասկանում՝ ընթերցում են, որ հասկանան: 10. Սեքս Դորիանի հետ - էս մեկն ընդհանրապես սեպտեմբեր ամսին եմ գրել: Բայց, ըստ երևույթի, շատերն են ցանկանում սեքս Դորիանի հետ
Իսկ ընդհանուր առմամբ. Դիտել են 14759 էջ, յուրաքանչյուր այցելու՝ միջինը 3,2 էջ, կայքում անցկացնելով միջինը 6,1 րոպե Այցելուների 80 տոկոսն առաջին անգամ «Հոգու մերկապարը» դիտել են անցած ամիս: 56 տոկոսը անցել է այլ կայքերից 32 տոկոսը մտել է ուղիղ հղմամբ (բրոուզերի մեջ հավաքելով իմ հասցեն 12 տոկոսը որոնողական համակարգերից, որից - 70 տոկոս google-ից - 20 տոկոս Яndex-ից - 4 տոկոս mail.ru - 3 տոկոս Yahoo
Որոնել են մե՜ծ մասամբ Դորիան բառը, բայց գտել են նաև բանաստեղծություններ, աֆորիզմներ, պոռնո, սեքս, սերիալ բառերը փնտրելով:
Այցելուներն ապրում են. 74% Հայաստան 7% տոկոս ԱՄՆ 6% տոկոս Ռուսաստան Ադրբեջանից ընդամենը 1 այցելություն
Այցելուներն օգտվում են հետևյալ բրոուզերներից. Firefox - 46% Internet Explorer - 30% Opera - 12% Google Chrome - 7% Safari - 3%
Այ էսպիսի ամսեկան հաշվետվություն: Իսկ թե ինչ նորություններ կլինեն այս ամիս՝ կիմանաք ընթացքում...
Тэги: 1332, 1377, 1378, 1379, 1381, 1387, 1388, 1391, 1396, 1397, 1398, 1399, 1400, 1402, 1404, 1406, 1407, 1408, 1409, 1410, 1411, dorian, international, popular, rat, varkanish
Google-ի ալի՜քը 2009-10-27 19:54:54
... 1392;րա 1406;երի ... են տ 1406;ել,
+ развернуть текст сохранённая копия
Тэги: 1377, 1378, 1379, 1381, 1387, 1388, 1391, 1397, 1398, 1400, 1406, 1407, 1408, 1410, 1412, blog, google, internet, site, wave
Ես տրանսվեստիտ եմ 2009-10-24 05:47:32
... հոդ 1406;ած կ ... ;մ: Լա 1406; է, ո ...
+ развернуть текст сохранённая копия
Պարտադիր պայման եմ համարում ամեն օր Վիքիփեդիայում մի քանի հոդված կարդալը, ձեզ էլ խորհուրդ եմ տալիս: Էսօր էլ պարզեցի, որ Ժաննա դ'Արկին մահապատժի ենթարկելուց մեղադրանք էին ներկայացրել նաև տղամարդու հագուստ հագնելու համար: Հին ժամանակներում դա, փաստորեն, մեղք էր համարվում և պատժվում էր օրենքով: Ակամայից ֆրանսիացի գրող Ժորժ Սանդին հիշեցի, որը նույնպես տղամարդու հագուստով էր ֆռֆռում ու Վիա Գրայի կյաժին՝ նրանց վերջին տեսահոլովակում: Լավ է, որ Ժաննա դ'Արկի վախտվա օրենքները հանել են, թե չէ ի՜նչ կորուստեր էինք տալու, ամա՜ն-ամա՜ն...«Արյանս քոփի-փեստ»-ի հետ չաթ էինք անում: Ասեցի, գիտե՞ս, ես տրանսվեստիտ եմ:
Շարունակել կարդալ »»»
Тэги: 1329, 1338, 1357, 1377, 1379, 1380, 1381, 1387, 1388, 1391, 1398, 1400, 1405, 1406, 1407, 1408, 1410, 1412, ark, gra, janna, sand, transsexual, transvestit, via
Մեղավորս 2009-10-17 06:54:17
... 1404;ա 1406;ոտ 1406;ա ... 1377;լ 1406;աղ 1406;ա ...
+ развернуть текст сохранённая копия
Իմ սաղ մելանխոլիայի ու գորշության մեղավոր, ես քեզ սիրում եմ...Երևի ինչքան տխուր միտք ունեմ, քո պատճառով եմ արտահայտել, բայց մեկ ա շնորհակալ եմ, որ դու արձանի պես ես: Որ պատվանդանի վրա ես ու ես քեզ չեմ հասնում, բայց պատմություն ունես, որից փորձ եմ վերցնում: Էսօր էլ Լինկոլնն էիր: Գիտե՞ք թե ինչ էր անում Աբրահամ Լինկոլնը: Երբ նա մեկի վրա բարկանում էր, կամ ինչ-որ նամակ էր գրում, ասում են, որ մինչև ուղարկելը կամ խոսելը, սպասում էր որոշ ժամանակ: Ու, եթե չփոշմաներ, նոր ասում էր ասելիքը, կամ ուղարկում նամակը: Ես էս պոստը երկրորդ անգամ եմ գրում: Առավոտվա յոթն ա արդեն: Ու «մեղավորիս» զանգելուց հետո 6 ժամ ա անցել: 6 ժամ, որը հերիք էր հասկանալու համար, որ ես սխալ էի, ես շտապում էի, ես դեռ ջահել եմ ու հիմարիկ: Հա, նա անցյալում ա արդեն, բայց չգիտես ինչի, երբ զանգում ու ականջին եմ նստում, նենց ա սկսում խոսել, ասես սև կատուներ չեն անցել ու փորձում ա առաջվա պես ղեկավարել ինձ: Դժգոհում եմ նրանից, բայց եթե չլիներ, եթե ինքնասիրությունս ճխլել-անցնելու արվեստին չտիրապետեր, ես հիմա էնքան սխալներ էի գործելու, որ էլ չասելու: Ես սիրում եմ իրան ենթարկվել, քանի որ գիտեմ՝ ճիշտ ա: Էսօր երկու խորհրդով օգնեց ու հասցրեց բութ ուղեղիս որոշ ՃՇՏԵՐ: 1. Արգելեց գնալ վաղվա ցուցահանդեսին, թեկուզ և ես պատրաստվում էի:«Ինչի՞դ ա պետք, - ասեց - քանի՜ ցուցահանդես ես գնացել, տե՞նց բաներ ես տեսել: Էս մեկը մեր տեսած ցուցահանդեսներին հաստատ զիջում ա, դու էլ գիտես: Ու վտանգավոր ա գնալ հենց էս մեկին: Արդեն երկու մինուս: Ուշադրության պակաս էլ, կարծեմ, չունես: Քեզ մենակ հետաքրքրությունն ա էնտեղ տանում ու դրայվը, որ բոլորին կճանաչես, իսկ նրանք քեզ՝ ոչ: Բայց թքել եմ էն դրայվի վրա, որը պիտի գետնով տա այն, ինչին երկար ժամանակ ձգտել եմ: Չդառնաս էն քո չսիրած «սեքսի մեռած չաթոներ» պես: Չթողնես, որ ոչ մի ցանկություն կուլ տա արժեքներդ»: 2. Արգելեց թույլ տալ ինչ-որ մեկին խառնվել իմ կյանք, կամ ինձ խառնել իր կյանքին, եթե դա երկրորդ պլանի է: Պատմում եմ: Մի աղջկա հետ խնդիր էր եղել: Նրա ընկերոջ մասին նրա իսկ էջում բացասական բան էի գրել: Վերջինս էլ կարդացել էր ու վիճել հետը: Ու հիմա այդ աղջիկը, որը ունի իմ հեռախոսահամարը, պնդում է խոսել իր ընկերոջ հետ: «Հա, - ասեցի, - խնդիր չկա»: Հետո զանգեցի «մեղավորիս»: «Միամի՜տ, - ասեց, - չե՞ս հասկանում, որ գլխիդ ուզում են խաղ խաղալ: Քո պատմածից էն հասկացա, որ էդ սաղ սարքովի էր ու քո ու նրա ընկերոջ խոսակցությունն էլ կամ անձնական զվարճանքի համար է լինելու, կամ էլ ինչ-որ հրապարակային բանի: Էդ ո՞ր մի ընկերն ա լքում ընկերուհուն ինչ-որ ֆիկտիվ պերսոնաժի ասածի պատճառով, եթե ընկերուհու կողմից նրա հասցեին բան չի ասվել: Էդ ի՞նչ խաղեր են»:Պատմեցի համարս աղջկա մոտ ընկնելու մասին ու որ որոշակի անհամաձայնություններ եմ գտնում էս պատմության մեջ:«Մենակ հիշի, թե ով ես դու ու ով են իրանք ու կհասկանաս, որ նման բաներ մեկ անգամ չեն լինելու հետդ: Հլը քանի հոգի ա սենց խաղեր տալու, հլը քանի հոգի ա փորձելու գայթակղել, գութդ շարժել, լարերիդ նվագել, որ մի բան բռնցնի: ՊԱՐԶԱՊԵՍ ԻԳՆՈՐ ԱՐԱ: Ոչի՜նչ, որ մեկի տունը քո պատճառով կքանդվի, ոչի՜նչ, որ մեկը հանուն քեզ ինքնասպան կլինի, քանի դեռ դու թաքուն ես, հիշի, որ սաղ սուտ ա: Ու քանի դեռ ոչ մի սխալ բան չես արել ՍԻԿՏԻՐ ԱՐԱ սաղ էն մարդկանց, ով կփորձի մեղադրել: Առխային հրաժարվի ցանկացած մեկից, ով կփորձի խառնվել քո կյանքին ու դու էլ ոչ մեկի կյանքին մի խառնվի»: «Մեղավորս», ես գիտեմ, որ դու թքած ունես իմ էս գրածների, խզբզածների վրա: Բայց մեկ ա ուզում եմ ասել, որ ես քեզ շատ եմ սիրում, մի տեսակ որդիական սիրով: Մենակ երբ ինչ-որ բան պետք ա լինում, նոր եմ քեզ հիշում, բայց էդ նրանից ա, որ քեզ ավելի լավն եմ համարում, քան ինքս եմ: Ուղղակի մերսի, որ սաղ արածներիցս հետո թքած չունես վրաս: Չես կարդում, բայց թող էս կարդացողների սրտերը մի քիչ լույս լցվի քո հանդեպ, տիեզերքը տեսնի էդ լույսը ու քեզ հատուցի... Ապրես ուժի համար, կորովի համար, խելամտության ու ինքնատիրապետման համար, որ հեռարձակում ես ինձ: Կես կըլնեի առանց քեզ...
Тэги: 1377, 1379, 1380, 1381, 1382, 1389, 1392, 1394, 1396, 1398, 1400, 1405, 1406, 1408, 1409, 1410, cucahandes, khorurd, meghavor, zang
Главная / Главные темы / Тэг «1406»
|
Взлеты Топ 5
Падения Топ 5
|